Թուրքական ուժերը վերահսկողության տակ են վերցրել սիրիական Ռաս Էլ-Աին քաղաքը
12/10/2019 14:51
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Analitik.am: Թուրքիայի Զինված ուժերը և ընդդիմիր «Սիրիական ազգային բանակը» վերահսկողության տակ են վերցրել ռազմավարական նշանակություն ունեցող Ռաս Էլ-Աին քաղաքը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Թուրքիայի ՊՆ-ին:
«Եփրատից դեպի արևելք իրականացվող «Խաղաղության աղբյուր» օպերացիայի շրջանակներում, հաջող ռազմական գործողությունների արդյունքում, Ռաս Էլ-Աին բնակելի տարածքները վերցվել են վերահսկողության տակ»,-ասվում է հայտարարության մեջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում