Ryanair-ը 2020 թվականից թռիչքներ կիրականացնի Հայաստանից Եվրոպա. տոմսերի միջին արժեքը 35 եվրո
16/10/2019 12:45
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: 2020 թվականից իռլանդական Ryanair ավիաընկերությունը կսկսի թռիչքների իրականացումը Հայաստանից:
Այսօր Երևանում կայացած ասուլիսում ավիաընկերության կոմերցիոն տնօրեն Դեյվիդ Օ Բրայանը նշեց, որ թռիչքները կիրականացվեն Հռոմ և Միլան՝ հունվարից, իսկ ամռանից՝ դեպի Բեռլին:
Նա նշեց նաև, որ 2020 թվականի ամռանից Գյումրիի օդանավակայանից թռիչքներ կկատարվեն Մեմմինգեն (Մյունխենի մոտակայքում)։
Դեյվիդ Օ Բրայանի խոսքով, ավիատոմսերի միջին արժեքը կազմում է 35 եվրո: Նա նշեց, որ այսօրվանից հնարավոր է ամրագրել ավիատոմսերը Ryanair ընկերության կայքում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում