Ընդդեմ Ստամբուլյան կոնվեցիայի վավերացման դեմ բողոքող ցուցարարները փակեցին Բաղրամյան պողոտան
01/11/2019 11:28

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Aysor.am: Ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի ԱԺ դիմաց հավաքված ցուցարարները փակեցին Բաղրամյան պողոտան:
Հիշեցնենք, որ այսօր առավոտից ԱԺ դիմաց ընթանում է բողոքի ակցիա՝ ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի:
Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ կոնվենցիան ԱԺ օրակարգ կբերվի գարնանը: Այսօր կոնվենցիան կքննարկվի նաև ԱԺ պետաիրավական հարցերի, արտաքին հարաբերությունների և մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, որին մասնակցելու են նաև Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների գրասենյակի ներկայացուցիչները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում