Ամենևին պատահական չէ, որ էդպես տնով-տեղով դոշ են տալիս ստամբուլյան բաների համար…
Նմանատիպ
Ուրեմն օրերս՝ առաջվա Կենտրոնի, ներկայումս՝ Հանրայինի Պետրոսը գրել էր, թե ստամբուլյան կոնվենցիայի հետ կապված «մարդիկ բուն խնդիրը թողած՝ դատարկաբանություններ են քննարկում»։
Դե որպեսզի Պետրոսը չհիասթափվի, մտածեցի՝ արժի ամեն դեպքում «բուն խնդրի վրա» ուշադրություն հրավիրել։
Մինչ հանրությունը շատ տեղին զայրացած է ապազգային և սորոսական նախարարներ՝ Արայիկ Հարությունյանի, Զարուհի Բաթոյանի և Ռուստամ Բադասյանի վրա, և պահանջում է նրանց հրաժարականը, մի տեսակ նրանց ստվերում են մնում ոչ պակաս (նույնիսկ ավելի) վտանգավոր, դարձյալ սորոսական և ապազգային մի շարք դեմքեր։
Արդարադատության նախկին փոխնախարար (ներկայումս ԲԴԽ դատավոր), սորոսական Վիգեն Քոչարյանի, ԿԳ փոխնախարար, սորոսական Արևիկ Անափիոսյանի, սոցապ․ փոխնախարար, ԼԳԲՏ խրախուսող, Բուն ՏՎ-ից՝ Գեմաֆին Գասպարյանի մասին բազմիցս գրվել է։
Այս անգամ կցանկանայի առանձին անդրադարձ կատարել ներկայումս սոցապ․ փոխնախարար, «Սոցիոսկոպ» կազմակերպությունից՝ Ժաննա Անդրեասյանին (Պետրոսը պիտի որ լավ ճանաչի)։
Ուրեմն դեռ 2014-ին սորոսական Գեմաֆինի հիմնած և սորոսից ֆինանսավորվող Բուն ՏՎ-ի շրջանակներում, սույն տիկինը ելույթ էր ունենում՝ «Սուտը որպես հասարակության բաղկացուցիչ տարր» թեմայով։ 2017 թ․-ի մի ելույթում ազգը որակում էր որպես երևակայական հանրույթ։
2013 թ-ից, Ժաննա Անդրեասյանը հանդիսանում է «Սոցիոսկոպ» կազմակերպության ծրագրերի ղեկավարը։
«Սոցիոսկոպ»-ի համահիմնադիր նախագահը՝ դարձյալ սորոսական, լգբտ և ֆեմինիստական քարոզիչ Աննա Ժամկոչյանն է։
Այդ կազմակերպությունը, իբր թե զբաղվում է սոցիալական հետազոտություններով։ Ինչպես բնորոշ է տեղական սորոսական կազմակերպություններին՝ ի թիվս լգբտ թեմաների, նրանց առանցքային պարտադիր թիրախներից է բանակը։ Ռազմականացման թեման սորոսի կողմից հստակ ֆինանսավորում էր ստացել և պատահական չէ, որ բազմաթիվ սորոսական և ապազգային կազմակերպություններ ու դեմքեր (ինչպիսիք օրինակ «սևազգեստ կանայք» կազմակերպությունն է, կամ Խառատյանների հայտնի ընտանիքը, Նիկողոսյան Աննան և այլն) պարբերաբար թիրախավորել են և շարունակում են թիրախավորել բանակը։ Բանակից զատ, նրանց թիրախում հայտնված մյուս կառույցը՝ Հայ Առաքելական Եկեղեցին է։
Մի խոսքով, դասաան սցենարով՝ «ոչ ազգ, ոչ բանակ, ոչ եկեղեցի, ոչ պետություն, ոչ ընտանիք․․․» սցենարով շարժվող կազմակերպությունների և սուբյեկտների մի հերթական հավաքածու․․․
Աննա Ժամկոչյանը, օրինակ, Լառա Ահարոնյանի հետ ֆեմինիզմի պրոպագանդայով է զբաղված, ինչպես նաև ներկայումս «իմ քայլից» ավագանի, լգբտ ակտիվիստ Գրիգոր Երիցյանի, այժմ սոցապ․ նախարար Զարուհի Բաթոյանի, լգբտ կարկառուն դեմքերից՝ Մամիկոն Հովսեփյանի, նրանցից տեսակով չտարբերվող՝ Արթուր Սաքունցի, Մինասյան Լարիսայի և այլոց մտերիմներից է։ Բոլոր այս մարդիկ հստակ ֆինանսավորում ունեն «կանանց իրավունքներ» թեմայով, ինչպես նաև՝ ԼԳԲՏ, գոմիկների, տրանսների և հարակից այլ այլանդակություններ խրախուսելու համար։
Ժամանակին նույնիսկ երթ էին կազմակերպում եկեղեցու դեմ՝ պահանջելով չմիջամտել կանանց գործերին։ Եթե ուշադիր նայեք բերվող նկարները, կտեսնեք նաև շուռնուխյան հայտնի դեպքերի ակտիվիստ երիտասրադին՝ կնոջ զգեստներով, ինչպես նաև «ոչ ազգ, ոչ սահման, ոչ պետություն» և նման լոզունգներ մեջքին շալակած մի խեղկատակի․․․
Ինքս, դեռ 2017 թվականին, երբ քննարկվում էր այսպես կոչված «ընտանեկան բռնության» օրենքը, ուղիղ տեքստով հենց Պետրոսի եթերից հայտարարեցի, որ հիմքեր ունեմ կասկածելու, որ գոյություն ունի պետական դավաճանական ցանց, որը զբաղված է «ոչ պետությանը, ոչ բանակին»և նման կոչերի տարածմամբ և ունի նախարարների, փոխնախարարների և պետական այլ օղակների բացահայտ կամ թաքուն աջակցությունը։
Իհարկե, Պետրոսը, չէր կարող տեղյակ չլինել այդ ամենից, քանի որ Ժաննային նա ավելի վաղ գիտեր, և պետք է որ նաև նրա գործունեությանը քաջատեղյակ լիներ։
Ինչևէ։ Այժմ, այս դեմքերը ունեն նաև սեփական պատգամավորները ԱԺ-ում՝ ի դեմս, ասենք, Մարինա Կարապետյանի և այլոց, որոնք էլ նաև խրախուսում են տրանսգենդեռների ելույթները «Ազգային Ժողովի» ամբիոնից, ինչպես նաև ակտիվորեն զբաղվում ստամբուլյան կոնվենցիայի և նմանաբնույթ այլ աղբի ակտիվ պրոպագանդայով։
Կից նկարներում կտեսնեք, թե ինչպես է «Սոցիոսկոպի» շրջանակներում Մարինա Կարապետյանը խոսում ռազմականության և բանակի դեմ, նշելով, թե ակտիվ շփվում է ադրբեջանցիների հետ և իր համար բացահայտել է ինչ-որ ճշմարտություններ և խնդրի լուծման լիբերալ ճանապարհներ։ Նույն նկարում կտեսնեք դարձյալ սորոսական, բանակում ծառայելու դեմ ակտիվ ակցիաներ անող «ռեստարտ» և «հոդված-3» կազմակերպություններից հայտնի՝ Դավիդ Պետրոսյանին, որը ելույթ էր ունեցել «Բանակը և միլիտարիստական (ռազմական) հռետորաբանությունը Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում» թեմայով, այլ կերպ՝ դարձյալ բանակի ու ռազմականության դեմ։
Նույն «Սոցիոսկոպի» շրջանակներում, Ժաննա Անդրեասյանը, փորձում է որպես պատերազմի սկիզբ ներկայացնել տնտեսական բաղադրիչը։ Այդ կազմակերպության մեջ, Ժաննա Անդրեասյանին 2019-ից փոխարինել է դարձյալ սորոսական, լգբտ ակտիվիստ՝ Նվարդ Մարգարյանը։
Ինչևէ, ակնհայտ է, որ այս կազմակերպությունը և նրան հարող դեմքերը, ինչպես մի շարք կարկառուն սորոսականներ, որոնց մի մասն արդեն պետական բարձր պաշտոններ է զբաղեցնում, զբաղված են լգբտ պրոպագանդայով և բանակի, եկեղեցու, ազգային արժեքների և հայկականության դեմ ակնհայտ քարոզով և գործունեությամբ։
Ամենևին պատահական չէ, որ իրենց միջոցով կրթական ծրագրերից դուրս են մղվում ռազմագիտություն առարկան, Հայ եկեղեցու պատմությունը, Հայոց լեզուն, Հայոց պատմությունը, իսկ դրանց փոխարեն պետական ֆինանսավորում են ստանում տարատեսակ խեղկատակություններ և լգբտ թեմայի պրոպագանդան։
Պատահական չէ, որ սկսել են փակվել տարբեր կրթական օջախներ և դրանց վերահսկողությունը փոխանցվել ինչ-ինչ կասկածելի կազմակերպությունների։
Մի խոսքով, Հայ ժողովուրդ, մի փոքր բանականություն ունեցողը կհասկանա, թե ինչ է կատարվում։
Դե իսկ, թե ինչ կապ ունի Պետրոսը Ժաննա Անդրեասյանի հետ՝ փորձեք ինքնուրույն պարզել։ Եթե չհաջողվի՝ Պետրոսից հարցրեք։
Ի դեպ, Պետրոսը, երևի արդեն հասցրել է մերսի ասել գոմիկներին՝ իր կարդալ արարելու, սեռավախերի ու անգրագիտության բեռը նրանցով քողարկելու համար։ Չէ՞ որ դեռ տարիներ առաջ հենց ի՛նքն էր եթեր հրավիրել Հրանուշ Խառատյանին՝ պաշտպանելու հայտնի լգբտ Ծոմակին, և այդ հաղորդման վերջում գոմիկանոցն այրելու դեպքի և Հայ Ազգի ցեղասպանության միջև հավասարության նշան դրեց։
Էնպես որ, ամենևին պատահական չէ, որ էդպես տնով-տեղով դոշ են տալիս ստամբուլյան բաների համար։
#Սորոսի_վաստակներ
#Ստամբուլի_Բիճը
Հ․Գ․
Էս ամենով, այդ թվում՝ էս ծրագրերում շահագրգիռ անձանց հնարավոր կոռուպցիոն ներգրավվածության և նմանատիպ հարցերով, օրենքով պետք է զբաղվեին պետության հատուկ ծառայությունները։ Բայց դե մեր մոտ Հատուկ Քննչական Ծառայության պետը սորոսի Հայաստանյան գրասենյակի տնօրենների խորհրդի նախագահի եղբայրն է (էն որ ասում են՝ իրենք իրենց հետևից հո չե՞ն ընկնի՝ իրենք իրենց բռնեն), դե իսկ ԱԱԾ-ի մասին էլ՝ լավ է լռեմ։ Մենք չունենք ԱԱԾ, մերը՝ ՔԱԾ է (քաղաքական անվտանգության ծառայություն), ընդ որում՝ էդ էլ չեն կարում նորմալ ապահովեն։
Զաքար ԽՈՋԱԲԱՂՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում