-1.9 C
Yerevan

«Փաստ». Բազմաթիվ տնտեսական և քաղաքական ռիսկեր կան, իսկ իշխանավորները «թիթեռ են նկարում»

Նմանատիպ

Ադրբեջանը «պատերազմ» է սկսել Իրանի դեմ

Չնայած այն բանին, որ Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչությունից տևական...

Իրանի գործողությունները կանխել են Ադրբեջանի լայնածավալ ագրեսիան. ԱԳՆ

2022-ի սեպտեմբերին Ադրբեջանն ավելի լայնածավալ ագրեսիա էր նախապատրաստում Հայաստանի...

Իսրայելն ու Ադրբեջանը զարգացնում են համագործակցությունը. Միջազգային լրահոս

Տարածաշրջանային և միջազգային կարևոր զարգացումները Times.am-ի դիտակետից։ Ի՞նչ է...

«Քիչ ժամանակ է մնացել կառավարության ներկայացուցիչների կողմից ասուլիսներ հրավիրելուն և 2019 թվականին իրենց արձանագրած արդյունքներն ամփոփելուն:

Ի տարբերություն 2018 թվականի, անցնող 2019 թվականը լիովին գտնվում էր Փաշինյանի և նրա գլխավորած քաղաքական ուժի պատասխանատվության տակ:

Եթե ուշադիր դիտարկենք տարվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները, ապա պարզ կդառնա, որ ժողովրդի ակնկալած հեղափոխական զարգացումը այդպես էլ մնաց հայտարարությունների մակարդակի, տնտեսական ցուցանիշները ոչնչով աչքի չընկան, փոխարենը մենք ականատես եղանք հիշարժան տեսարանների՝ կապված ձերբակալությունների, պաշտոնանկությունների և շոուի այլ էլեմենտների հետ:

Սակայն, եթե տարվա սկզբին մարդիկ մեծ հույսեր էին կապում ներկայիս կառավարության հետ, ապա արդեն նոյեմբեր ամիսն է, և դատելով երկրում տեղի ունեցող պրոցեսներից՝ հաջորդ տարվա հետ կապված ժողովրդի հույսերը Փաշինյանի գլխավորած կառավարությունից հասել են նվազագույնի, որը պայմանավորված է մի քանի պատճառներով:

Առաջին հերթին մարդկանց դժգոհությունները գնալով խորանում են, որովհետև իշխանություններն այնպիսի նախաձեռնություններով են հանդես գալիս, որոնցով ոտնահարում են մեր ինքնության ու ազգային արժեքների պահպանման ավանդույթները, անվանարկում են պատերազմ անցած զինվորականներին, հասարակության մեջ պառակտում են սերմանում և այլն:

Դրան գումարած՝ հանրության շրջանում լուրջ մտահոգություններ կան Ստամբուլ յան կոնվենցիայի վավերացման հարցի շուրջ, և եթե հաջորդ տարի այս հարցը բերվի ԱԺ օրակարգ, ապա այն բողոքի շատ մեծ ալիք է առաջացնելու:

Բարդ իրավիճակ է նաև տնտեսության ոլորտում:

Իշխանություններն ակնկալում են տարին փակել 6,3 տոկոս տնտեսական աճով, որն ամենևին էլ հեղափոխական չէ, ավելին՝ կառավարության կողմից որոշակի հոռետեսություն կա հաջորդ տարվա հետ կապված, դրա համար էլ 2020 թվականի բյուջեի նախագծով ակնկալում են 4,9 տոկոս տնտեսական աճ:

Տնտեսական առումով հաջորդ տարի բազմաթիվ ռիսկեր կան:

2020 թվականի հունվարի 1-ից երրորդ երկրներից ներմուծվող գրեթե բոլոր ապրանքատեսակների վրա սկսում են տարածվել ԵԱՏՄ մաքսային դրույքաչափերն ամբողջությամբ։

2020 թվականի հունվարի 1-ից թվով 699 ապրանքատեսակի մաքսային դրույքաչափ ավելանալու է: Ավտոներկրողները, որոնք մեծ գումարների հոսք էին ապահովում պետբյուջեի համար, այլևս չեն կարողանալու էժան գներով մեքենաներ ներկրել Հայաստան, քանի որ հունվարի մեկից գործող մաքսային դրույքաչափերի պայմաններում այն կդառնա ոչ ձեռնտու, և դրա արդյունքում է, որ արդեն իսկ ավտոմեքենաների թանկացում է նկատվում շուկայում:

Այնուամենայնիվ, հիմնական խնդիրն այն է, որ թանկացող ապրանքատեսակների թվում կան նաև առաջին անհրաժեշտության ապրանքներ, դեղորայք։

Մասնավորապես, սկսած 2020 թվականի հունվարի 1-ից՝ ավելանալու են մսի, մսից սննդային ենթամթերքների որոշ տեսակների, կաթնամթերքի, կենդանական կամ բուսական ծագման ճարպերի, յուղերի, ձեթի մաքսային դրույքաչափերը՝ 2,5-3 տոկոսով, իսկ մարգարինինը թանկանալու է 12 տոկոսով։

Գյուղատնտեսական մթերքների, կենդանիների կերերի, հացահատիկի, հացահատիկի սերմնացուի մաքսազերծման համար ներմուծողները սահմանին կվճարեն 3-4 տոկոսով ավելի, իսկ պարարտանյութեր ներմուծողները՝ 2,5-4 տոկոսով ավելի։

Մաքսատուրքերի ավելացումը հարված է հասցնելու նաև առողջապահության ոլորտին։ Ներմուծված դեղագործական արտադրանքն ու դեղամիջոցները թանկանալու են 2-4 տոկոսով։

Շինարարության և տեքստիլ արդյունաբերության ոլորտներում ևս թանկացումներ են սպասվում: Չնայած արդեն իսկ Հայաստանի սպառողական շուկայում արդեն իսկ թանկացումներ են նկատվում, սակայն հաջորդ տարի բարձր գնաճի ցուցանիշը լուրջ հետևանքներ կարող է ունենալ:

Այս կոնտեքստում էլ պետք է դիտարկել նաև գազի գնի հետ կապված անորոշ վիճակը: Եթե հաջորդ տարի գազի գինն էլ բարձրանա, ապա, ըստ ամենայնի, սոցիալական պայթյունն անխուսափելի կլինի:

Իսկ ինչ մեխանիզմներ է մշակում իշխանությունը համատարած թանկացումների ազդեցությունը տնտեսության վրա մեղմացնելու համար, դժվար է ասել:

Իշխանավորները որոշակի տնտեսական գործիքակազմ կիրառելու փոխարեն կենտրոնացել են երկրորդական խնդիրների վրա, իրենց համար ճոխ ծախսեր են անում՝ գաղտնի բարձրացնում են նախարարների և այլ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը, նոր ավտոմեքենա և ինքնաթիռ են գնում, առանձնատուն են վերանորոգում, թանկարժեք գործուղումներ կազմակերպում: Իսկ վարչապետի երեկվա ամփոփիչ ելույթը ուղղակի ծանր տպավորություն թողեց…»,-գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Ադրբեջանը «պատերազմ» է սկսել Իրանի դեմ

Չնայած այն բանին, որ Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչությունից տևական...

Իրանի գործողությունները կանխել են Ադրբեջանի լայնածավալ ագրեսիան. ԱԳՆ

2022-ի սեպտեմբերին Ադրբեջանն ավելի լայնածավալ ագրեսիա էր նախապատրաստում Հայաստանի...

Իսրայելն ու Ադրբեջանը զարգացնում են համագործակցությունը. Միջազգային լրահոս

Տարածաշրջանային և միջազգային կարևոր զարգացումները Times.am-ի դիտակետից։ Ի՞նչ է...