5.1 C
Yerevan

«Վկայություններ կան, որ կարևոր որոշումներ կայացնելիս մեր պետության ղեկավարները պարտադիր առանձնազրույց են ունեցել այս կամ այն գրողի հետ»

Նմանատիպ

Մաեստրո Տիգրան Մանսուրյանը նշում է 84 ամյակը

«Աստված իմ, ներողություն եմ խնդրում սենտիմենտալությանս համար, բայց ամենացանկալի...

«Դոմ Մոսկվի» կենտրոնում բացվել է Լենինգրադի ապաշրջափակման 80 ամյակին նվիրված ցուցահանդես

Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնում տեղի ունեցավ «Շրջափակում....

«Не запахло весной»․ Բուտիրկան Ա․Խաչատրյան համերգասրահում համերգ չի տա

Երևանում սպասվում է ռուսական  «Բուտիրկա» խմբի համերգը։ «Բուտիրկան» ռուսական շանսոնի...

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Panorama.am: Հայաստանի գրողների միության 85-ամյա հոբելյանի առիթով Գրականության և արվեստի թանգարանում այսօր բացվեց ժամանակավոր ցուցադրություն: Գրողների միության առաջին նախագահը եղել է Դրաստամատ Սիմոնյանը: Մի խումբ երևելի գրողներ՝ Եղիշե Չարենց, Ավետիք Իսահակյան, Զապել Եսայան, Դերենիկ Դեմիրճյան, Հովհաննես Շիրազ, Նաիրի Զարյան, միանգամից ձևավորել են Գրողների միությունը, որն արդեն 85 տարեկան է:

«Գրողների միությունն ունեցել է կազմակերպական, բնականաբար, նաև ուղղորդող, Սովետական շրջանում գաղափարախոսությանն ու առկա իրավիճակներին անդրադառնալու, երբեմն նաև պարտադրանքով անդրադառնալու դերակատարություն»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց Գրականության և արվեստի թանգարանի գրական բաժնի ավագ գիտաշխատող, բանաստեղծ, արձակագիր, Գրողների միության նախագահության անդամ Գոհար Գալստյանը:

Նրա խոսքով, չեն կարող միանշանակ ասել՝ կազմակերպության պատմությունը շատ խրախուսելու կամ հպարտանալու առիթ էր տալիս, ոչ էլ կարող են ասել նեգատիվ է եղել:

«Գրողների միությունում կարող էին միաժամանակ նշել Ստալինի 70-ամյակն ու մեր էպոսի 1000-ամյակը: Ինչպես որ այսօր է՝ շատ անկեղծ ու ճշմարիտ երևում է մեր կյանքի պատկերը»,- նշեց Գ. Գալստյանը:

Նա ասաց, որ ցուցադրությունում ներկայացված են թանգարանի ֆոնդերում պահվող միության հավաքածուի ուշագրավ նմուշներ՝ հայտնի գրողների անդամակցության ինքնագիր դիմումներ, անդամատոմսեր, ՍՍՀՄ գրողների միության համագումարներին առնչվող փաստաթղթեր, լուսանկարներ և գրքեր, անձնական իրեր՝ Դերենիկ Դեմիրճյանի երկու մեդալը, Ավետիք Իսահակյանի սուրճի բաժակը, Ալեքսանդր Շիրվանզադեի գրենական պիտույքներից:

Ներկայացված է 1937 թ. ԳՄ հրատարակչությամբ հաստատված գրքերի ցուցակը և հենց այդ թվականին տպագրված ու թանգարանում պահվող գրքերը:

Գ. Գալստյանն ասաց, որ հավաքածուում շատ են ձեռագրերը՝ ինքնակենսագրականներ, երաշխավորագրեր, հարցաթերթիկներ, տարբեր ձեռագիր և մեքենագրված ելույթներ:

«Գրողների միության գործունեության երկրորդ համագումարի ժամանակ արդեն կապ էր հաստատվել սփյուռքահայ մտավորականների, գրողների հետ և 1946 թվականին Հայաստան են գալիս մեր գրողներից մի քանիսը: Լուսանկարներ կան, թե ինչպես են դիմավորում նրանց:
Այսինքն Գրողների միությունն առնչվում էր նաև արտաքին աշխարհի հետ»,- նշեց թանգարանի գիտաշխատողը:

Գ. Գալստյանի խոսքով, ներկայացված նմուշներից երևում է, թե ինչքան բազմապլան է հավաքածուն, ինչքան տարբեր ասպեկտներով է կարելի է ներկայացնել գրողներին:

Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը ցուցահանդեսից հետո հոբելյանական ցերեկույթի ժամանակ իր խոսքում նշեց, որ Գրողների միության 85 տարիները Հայաստանի վերջին 85 տարվա պատմությունն է, քանի որ գործուն մասնակից է եղել պետական, հասարակական կյանքին:

«Չկա մի պետական որոշում, մշակված քաղաքական հայեցակարգ, որտեղ գործուն մասնակցություն չունենար Գրողների միությունը: Երևի թե դա արդարացված էր, լավ ավանդույթ էր: Վկայություններ կան, որ կարևոր որոշումներ կայացնելիս ինչպես են մեր պետության ղեկավարները պարտադիր առանձնազրույց ունեցել, խորհրդակցել այս կամ այն գրողի հետ: Շատ կարևոր է: Կարծում եմ՝ այսօր էլ տեղին է հիշեցնել մեր ղեկավար այրերին, որովհետև հայ գրողներն, ովքեր ապրում են ներկա երկրի կյանքով, իրենց գրականության, հրապարակախոսության, հրապարագրության մեջ մեր օրերն են ներկայացնում, որտեղ հետևողական ընթերցողը, գործիչը, պաշտոնյան անպայման կորսա մեր հասարակության կյանքի հեռանկարները»- ասաց Կարո Վարդանյանը:

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Մաեստրո Տիգրան Մանսուրյանը նշում է 84 ամյակը

«Աստված իմ, ներողություն եմ խնդրում սենտիմենտալությանս համար, բայց ամենացանկալի...

«Դոմ Մոսկվի» կենտրոնում բացվել է Լենինգրադի ապաշրջափակման 80 ամյակին նվիրված ցուցահանդես

Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնում տեղի ունեցավ «Շրջափակում....

«Не запахло весной»․ Բուտիրկան Ա․Խաչատրյան համերգասրահում համերգ չի տա

Երևանում սպասվում է ռուսական  «Բուտիրկա» խմբի համերգը։ «Բուտիրկան» ռուսական շանսոնի...