-5.9 C
Yerevan

«Հրապարակ». Մենք պետք է չմոռանանք, թե ինչ արժեհամակարգ ունի հայ ժողովուրդը

Նմանատիպ

Ռուսաստանում կարող է ևս 500 հազար մարդ մոբիլիզացվել

Ուկրաինայի ռազմածովային ուժերի շտաբի պետի տեղակալ Անդրեյ Ռիժենկոն հայտարարել...

Պետդեպը պատասխանել է Հայաստանի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությանը

Միացյալ Նահանգները հավատարիմ է Հայաստան-Ադրբեջան խաղաղ բանակցություններին։

Աղետ Հայաստանի ու հայության համար․ հնարավորություններ և լուծումների տարբերակներ

Արցախի շարունակվող շրջափակումը, որքան էլ այն աղետալի լինի մեր 120.000 հայրենակիցների ու հայկական երկու պետությունների համար, կարող է բովանդակային փոփոխություն մտցնել միջազգային տարբեր հարթակներում ընթացող բանակցային գործընթացում և նպաստել Արցախի սուբյեկտայնության վերականգնմանը։

«Պատգամավոր Նազելի Բաղդասարյանին հարցրինք` ինչպե՞ս է վերաբերվում նոյեմբերի 9-10-ը Ծաղկաձորի «Կեչառիս» հյուրանոցում տեղի ունեցած ԼԳԲՏ` «Ծիածան» խորագրով ֆորումին, որը, ըստ ԶԼՄ-ների, կազմակերպել էր «Փինկ Արմենիա» ՀԿ-ն։

«Ընդհանրապես տեղյակ չեմ, որ նման բան է տեղի ունեցել»: Մամուլում գրվեց, անգամ տեղեկություն կար, որ պաշտոնյաներ էլ են մասնակցել։ «Անկեղծ ասած` իսկապես տեղյակ չեմ և չեմ կարող որևէ կերպ մեկնաբանել։ Եթե ֆորումն ինչ-որ թեմա ունի, և ոչ ավանդական կողմնորոշման որոշ ներկայացուցիչներ ներկա են եղել, դա այլ խնդիր է, այլ հանգամանք է, ինչպես Դուք եք նշում` ԼԳԲՏ թեմայի ներքո է եղել հավաքը, թե ոչ։ Դրանք ամբողջովին տարբեր բաներ են»:

Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում Ստամբուլյան կոնվենցիային։ «Այն դեռևս ԱԺ չի եկել, երբ գա, անկեղծ ասած` ինձ ևս, որպես պատգամավորի, շատ հետաքրքիր է, եթե այն որևէ հակասության մեջ չէ Սահմանադրության դրույթների հետ, ապա վավերացումը կարող եմ դրական համարել, բայց եթե որևէ միջազգային կոնցեպտներ հակասության մեջ են մեր ներքին օրենսդրության հետ, ապա այստեղ խնդիր եմ տեսնում»:

Ասում են՝ իրականում այլ բան կա օրենքի տակ։ «Ես չեմ ուզում շտապել, բոլոր դեպքերում, ՍԴ-ն ասելիք ունի, ինքս գտնում եմ` բոլոր մարդիկ հավասար են իրենց իրավունքներով, բայց մենք պետք է չմոռանանք, թե ինչ արժեհամակարգ ունեն Հայաստանի Հանրապետությունը և հայ ժողովուրդը»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

spot_imgspot_img