Ադրբեջանա-իրանական սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել․ Իրանի քաղաքացի է սպանվել
25/11/2019 13:59

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: Նոյեմբերի 23-ին Ադրբեջանի Բյոյուկ Բյախմյանլի գյուղի մոտակայքում՝ Իրանի հետ սահմանին Ադրբեջանի սահմանապահ ծառայության սահմանային անցակետի տարածքում, փոխհրաձգություն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ըստ տեղեկությունների՝ երկու անձ փորձել է հատել Ադրբեջանի պետական սահմանը։
Փոխհրաձգության հետևանքով սահմանախախտներից մեկը սպանվել է, նա Իրանի քաղաքացի էր, մյուսին հաջողվել է փախչել Իրանի սահմանի ուղղությամբ։
Դեպքի վայրի զննության ժամանակ հայտնաբերվել է 1 պոլիէթիլենային տոպրակ, որում եղել է 2595 գրամ մարիխուանա ու մետամֆետամին, Samsung ընկերության 1 հեռախոս, 1 դանակ, փամփուշտներ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում