1.1 C
Yerevan

Գայ­թակ­ղութ­յան ծա­ռը (ճա­նա­չո­ղու­թ­յան օգ­տա­կար մի բա­նա­լի` «Գաղտ­նիք­նե­րի գր­քից»)

Նմանատիպ

Մաեստրո Տիգրան Մանսուրյանը նշում է 84 ամյակը

«Աստված իմ, ներողություն եմ խնդրում սենտիմենտալությանս համար, բայց ամենացանկալի...

«Դոմ Մոսկվի» կենտրոնում բացվել է Լենինգրադի ապաշրջափակման 80 ամյակին նվիրված ցուցահանդես

Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնում տեղի ունեցավ «Շրջափակում....

«Не запахло весной»․ Բուտիրկան Ա․Խաչատրյան համերգասրահում համերգ չի տա

Երևանում սպասվում է ռուսական  «Բուտիրկա» խմբի համերգը։ «Բուտիրկան» ռուսական շանսոնի...

(Նախորդ մասը)

ՇՆԱ­ՑՈՂ ԱՅՐ ԵՎ ԿՆՈՋ ՄԱ­ՍԻՆ

Ե­թե մե­կի կի­նը շնա­նա, նրա այ­րը թող նրան ար­ձա­կի և այլ կին առ­նի: Սա­կայն ե­թե ա­մուս­նուն հա­ճո լի­նի, թող միա­սին բնակ­վեն, այս է բա­րին, քա­նի որ պար­տա­վոր է իր կնոջ հա­մար:
Իսկ թող­նե­լիս, ինչ­քե­րը վե­րա­դարձ­նի հա­մա­ձայն ին­նե­րորդ կա­նո­նի, որ­պես որ գրե­ցինք՝ ա­տե­լու­թյան պատ­ճա­ռով բա­ժան­ման մա­սին:

ՇՆԱ­ՑՈՂ­ՆԵ­ՐԻ ԵՎ ԱՅԼ ՉԱ­ՐԱ­ԳՈՐԾ­ՆԵ­ՐԻ ՄԱ­ՍԻՆ

Երբ որևէ մե­կը շնա­նա մի կնոջ հետ, որն այր ու­նի, ե­թե կնոջ կամ­քով էր կամ տղա­մար­դու լր­բու­թյամբ, ըստ օ­րենք­նե­րի՝ մահ­վան են ար­ժա­նի: Եվ դա­տա­վոր­նե­րից ո­մանք այս­պի­սի­նե­րի ձեռ­քը և մարմ­նի ծա­ծուկն են հա­տում:
Իսկ կարգն ար­վա­գետ­նե­րի և ա­նաս­նա­պիղ­ծե­րի այս է. երբ դա­տաս­տան լի­նի, նրանք նաև տու­գանք­ներ տան, այ­սինքն բա­վա­կան չհա­մա­րել խրատ­ներն ու հան­դի­մա­նու­թյուն­նե­րը: (Խրա­տել- նշա­նա­կում է մա­հա­պատ­ժի փո­խա­րեն հա­տել հան­ցա­վո­րի մարմ­նի այս կամ այն ան­դա­մը, ինչ­պես Հի­սուս է պատ­վի­րում Լե­ռան Քա­րո­զում. «…ե­թե քո աջ ձեռ­քը քեզ գայ­թակ­ղեց­նում է՝ կտ­րի՛ր այն ու դեն գցիր քեզ­նից, ո­րով­հետև ա­վե­լի լավ է քո ան­դամ­նե­րից մե­կը կոր­չի, քան թե ամ­բողջ մարմ­նով ընկ­նես գե­հեն…» -Մ.Ո.):
Ե­թե այ­լազ­գի հան­դի­պի այս գոր­ծե­րով, որ գոր­ծել է քրիս­տո­նյա կնոջ հետ, հա­տեն նրա մարմ­նի ծա­ծու­կը և կնոջն էլ խրա­տեն՝ կտ­րե­լով նրա քի­թը:
Իսկ ե­թե քրիս­տո­նյա տղա­մար­դը այ­րի կնո­ջը խա­բի և նրան պղ­ծի, ա­պա կամ նրան կին առ­նի, երբ շնա­ցող մար­դը այլ կին չու­նե­նա, (իսկ թե ու­նի) կնո­ջը տա հա­րյուր դրամ ար­ծաթ: Իսկ ե­թե խա­բող այ­րը մե­ծա­տուն լի­նի և կինն էլ, տու­գանքն ա­վե­լաց­վի:

ՊՈՌ­ՆԻԿ ԿՆՈՋՆ ԱՐ­ՁԱ­ԿԵ­ԼՈՒ ՄԱ­ՍԻՆ

Ե­թե մեկն իր կնոջն ար­ձա­կի պոռն­կու­թյան պատ­ճա­ռով և կամ այլ չա­րա­գոր­ծու­թյան, ո­րի մա­սին ոչ միայն այ­րը, այլև ու­րիշ շա­տերն են վկա­յում, թող ար­ձա­կի կնո­ջը, կա­նոն­նե­րով այդ ըն­դու­նե­լի է… և ե­թե կա­մե­նա՝ կին առ­նի, իսկ կինն այլ այր իշ­խա­նու­թյուն չու­նե­նա առ­նել, քա­նի դեռ նրա այ­րը կեն­դա­նի է: (Նիո­կե­սա­րիա­յի կա­նոն­ներ):
Եվ այս, թե­պետ գր­ված է մեզ հա­մար դա­տաս­տան ա­նե­լու, երկ­րոր­դե­ցինք, ո­րով­հետև ոչ միայն պոռն­կու­թյան պատ­ճա­ռով, այլև այլ չար գոր­ծե­րի հա­մար էլ է հրա­մայ­վում կնո­ջը թող­նել, ինչ­պես կա­խար­դու­թյան, թույն տա­լու և նման այդ­պի­սի դեպ­քե­րի:
Իսկ որ պոռն­կու­թյու­նից ու շնու­թյու­նից, ա­մե­նայն այ­լա­սեր­վա­ծու­թյուն­նե­րից դար­ձի նեղ դուռ փր­կու­թյան Աստ­ված տվել է ` Քրիս­տո­սով, այդ մա­սին, բա­զում վկա­յու­թյուն­ներ կան, տե­րու­նա­կան այս բա­նա­լիով. «Գնա, այլևս մեղք մի գոր­ծիր, որ ա­վե­լի վատ բան չպա­տա­հի քեզ»:
Եվ ի­րենց կյան­քը փր­կու­թյան հա­մար ա­պաշ­խա­րու­թյա­նը նվի­րած շնա­ցող­նե­րի, պոռ­նիկ­նե­րի եւ մաք­սա­վոր­նե­րի հա­մար է Քրիս­տոս ա­սում. «Բայց ինչ­պէ՞ս է ձեզ թւում. մի մարդ եր­կու որ­դի ու­նէր: Ա­ռա­ջի­նին մօ­տե­նա­լով՝ նա ա­սաց. «Որ­դեա՛կ, գնա՛ այ­սօր աշ­խա­տի՛ր այ­գում»: 29 Սա պա­տաս­խա­նեց ու ա­սաց. «Գնում եմ, տէ՛ր». ու չգ­նաց: 30 Մօ­տե­ցաւ միւ­սին էլ եւ նոյնն ա­սաց: Սա պա­տաս­խա­նեց ու ա­սաց. «Չեմ ու­զում»: Բայց յե­տոյ զղ­ջաց եւ գնաց այ­գին: 31 Արդ, եր­կու­սից ո՞վ կա­տա­րեց հօր կամ­քը»: Նրանք ա­սա­ցին՝ վեր­ջի­նը: Յի­սուս նրանց ա­սաց. «Ճշ­մա­րիտ եմ ա­սում ձեզ, որ մաք­սա­ւոր­ներ ու պոռ­նիկ­ներ ձեզ­նից ա­ռաջ պի­տի հաս­նեն ար­քա­յու­թիւն, 32 ո­րով­հետև Յով­հան­նէ­սը ար­դա­րու­թեան ճա­նա­պար­հով ե­կաւ, եւ նրան չհա­ւա­տա­ցիք. իսկ մաք­սա­ւոր­ներ ու պոռ­նիկ­ներ հա­ւա­տա­ցին նրան. եւ դուք այդ տե­սաք եւ յե­տոյ էլ չզղ­ջա­ցիք, որ նրան հա­ւա­տա­յիք» (Մատ­թէոս 21):
Այ­սինքն թե, յու­րա­քան­չյուրս էլ ա­պաշ­խա­րու­թյան մեր ա­մե­նօ­րյա խաչն ու­նենք տա­նե­լու, աշ­խա­տե­լու Աստ­ծո այ­գում, Սուրբ Հո­գու Ձայ­նը լսե­լով, թե ա­ռա­վել ար­դար­նե­րը և թե ըստ Քրիս­տո­սի դրած սահ­ման­նե­րի դար­ձի ե­կող մե­ղա­վոր­նե­րը, և որ յու­րա­քան­չյու­րիս, ըստ մեր հան­ցանք­նե­րի, Հո­գին է ա­ռաջ­նոր­դում լա­վա­գույնս ա­պաշ­խա­րու­թյան գոր­ծե­րի: Ո­րով­հետև ճա­նա­չում է մեր ան­հա­տա­կան մեղ­քե­րը և ա­ռաջ­նոր­դում է դրան­ցից ա­զա­տագր­վե­լու, ա­ռա­վել ևս պայ­ծա­ռա­նա­լու ել­քե­րին:
Որ­պես ամ­փո­փում այս խոս­քի ա­սենք, թե որ­քան պարզ է կյան­քի բա­նա­լին, որ ճշ­մա­րիտ սերն է, իսկ սա­տա­նա­յի­նը սոսկ մարմ­նի և նյու­թա­կա­նի անց­նող ան­միտ ո­գով հի­մա­րա­նա­լը, ո­գի, ո­րով այ­սօր շա­տերն են հի­մա­րա­ցել: Պիղծ ո­գի, որ Հո­գին չու­նի և սոսկ կապ­կում է սի­րոն և պատ­ճառ է դառ­նում ա­մե­նայն հան­ցան­քի, ա­մե­նայն ա­գա­հու­թյան և ա­մե­նայն դժ­բախ­տու­թյան, մար­դաս­պա­նու­թյուն­նե­րի, ա­մե­նայն ա­նօ­րե­նու­թյուն­նե­րի: Բայց, փա՜ռք Աստ­ծո, այդ չա­րի­քի դեմ Քրիս­տոս ու­նենք, քա­նի որ ճշ­մա­րիտ սե­րը հոգևոր է և ան­հա­սա­նե­լի բարձր ար­հա­մար­հե­լի նյու­թի ո­գուց: Սա­կայն ճշ­մա­րիտ սե­րը ճա­նա­չե­լու հա­մար մեզ անհ­րա­ժեշտ է նո­րից ծն­վել… Ծն­վել, ըստ Քրիս­տո­սի Ա­վե­տա­րա­նի, աստ­վա­ծա­յին մկր­տու­թյամբ դառ­նա­լով քրիս­տո­նյա­ներ, հա­վա­տա­րիմ­ներ և մեր խա­չը կրող Աստ­ծո որ­դի­ներ՝ փոքր եղ­բայր­նե­րը և ար­քա­յա­դուստ­րե­րը մեր Փր­կիչ Հի­սուս Քրիս­տո­սի, ո­րին փա՜ռք հա­վի­տյանս: Ա­մե՛ն:
Ինչ­պես ա­ռա­քե­լա­կան խոսքն է իր ընդ­հան­րա­կան ի­մաս­տու­թյամբ ա­սում. «Ով հա­վա­տում է Քրիս­տո­սին` մարմ­նով ար­դեն աշ­խարհ ե­կած, նրա վրա ներ­գոր­ծում է Աստ­ծո Սուրբ Հո­գին, որ յու­րա­քան­չյու­րիս, ըստ մեր հոգևոր կա­րիք­նե­րի, ա­ռաջ­նոր­դում է դե­պի փր­կու­թյուն, դե­պի դրախ­տը կո­րու­սյալ, ան­մա­հու­թյան հա­մը այս աշ­խար­հում էլ ճա­շա­կել տա­լով, և ով ճա­շա­կել է այդ քաղց­րու­թյու­նը, գի­տի, որ ար­ժե թող­նել ա­մեն բան, ան­գամ մարմ­նով նա­հա­տակ­վել, սա­կայն հո­գի ու­նե­նալ և գնալ հա­վի­տե­նա­կան ե­րա­նա­կան կյան­քի հետևից, ո­րը մեր գայ­թակղ­ված նա­խած­նող­նե­րով կորց­րել էինք: Գնալ դե­պի Աստ­ված Սուրբ Հա­ղոր­դու­թյամբ` Քրիս­տո­սի հետ հոգևոր մեկ մար­մին լի­նել-կազ­մել-մնա­լով»:
Այդ մաղ­թենք յու­րա­քան­չյու­րիս, Հա­յոց մեր աշ­խար­հում և ա­մե­նուր:
-Աստ­վա՛ծ հաս­նի մեզ ա­մեն օր ու ժամ: Ա­ղո­թող լի­նենք մեր քրիս­տո­նեա­կան, ա­մեն դի­մո­ղի ա­պաշ­խա­րու­թյամբ ա­զա­տագ­րող, դե­պի մխի­թա­րու­թյուն և հաղ­թա­նակ ա­ռաջ­նոր­դող` ոս­կե մեր դա­վա­նան­քի հա­մար, և այդ Սի­րո դա­վա­նան­քով ջա­նանք ապ­րել ա­մեն օր ու ժամ: Եվ երբ ջա­նանք այդ­պես ապ­րել, Աստ­ված կսկ­սի մեզ ա­մեն օր, ա­մեն ժամ օգ­նել: Ջա­նա՛նք, հնա­րա­վո­րի­նի ա­ռա­վե­լը:
Ա­մե՛ն:

Մաք­սիմ ՈՍ­ԿԱ­ՆՅԱՆ
Կրո­նի տե­սա­բան

Հ.Գ. Եվ ինչ, կա­յա­ցա՞վ Սո­ֆիա-Ե­վա­յի ա­պաշ­խա­րու­թյու­նը: Կա­յա­ցավ` միայն Քրիս­տո­սով ու Նրա Ա­ռաջ­նոր­դու­թյա­նը հետևող­նե­րով: Քրիս­տոս, որ մինչև երկ­րում որ­պես մարդ ծն­վե­լը կար և հով­վում էր Աստ­ծու Հայ­րա­կան կան­չը լսող­նե­րին: Նախ, մայ­րե­րը ի­րենց զա­վակ­նե­րի հա­մար մե­ծա­մաս­նու­թյամբ` ի­րենց կյանքն էլ չեն խնա­յում, գո­հա­նում են ի­րենց ծնա­ծով, ու­րա­խա­նում, տա­րի­ներ ի վեր ի­րենց իսկ զր­կե­լով` խնա­մում, և ոչ թե զար­հու­րում և ող­բում, ինչ­պես Սո­ֆյան: Եվ Աստ­վա­ծա­սեր կա­նայք խո­նարհ ու հնա­զանդ են ի­րենց այ­րե­րին, ըստ Աստ­ծո պատ­վի­րան­նե­րի: Եվ ըստ այդ վեր­նա­յին սի­րո էլ, մայ­րե­րը մեծ մա­սամբ զա­վակ­նե­րի հա­մար սուրբ են ան­վան­վում: Բնա­կա­նա­բար, և ցա­վոք, ե­րախ­տա­մոռ զա­վակ­ներ էլ կան, ի­րենց ծնող­նե­րին չհար­գող, Սա­տա­նա­յից խաբ­ված-ըն­կած­ներ, որ պի­տի Աստ­ծուն պա­տաս­խան տան, ե­թե ու­շա­նան դարձ ապ­րել: Եվ, ցա­վոք, կան նաև ա­նար­ժան ծնող­ներ էլ, կր­կին Սա­տա­նա­յից խաբ­ված-ըն­կած­ներ, որ լքում են ի­րենց ման­կանց: Եվ Աստ­ծո դա­տաս­տա­նի ժա­մա­նակ պի­տի պատժ­վեն ու պա­տաս­խա­նատ­վու­թյան են­թարկ­վեն: Քա­նի որ Աստ­ծո Խոս­քը թո­ղած, ցա­վոք, գայ­թակ­ղու­թյան թու­նա­վոր ծա­ռից շա­րու­նա­կե­ցին ու­տել:
Իսկ ով­քեր քմ­ծի­ծա­ղով են խո­սում Աստ­ծո մա­սին և լե­զու են թա­փում, թե Սա­տա­նան իբր չկա, որ­պես­զի սա­տա­նիզ­մին ելք ու հնար տան, զազ­րանք այ­լա­սեր­վա­ծու­թյուն­նե­րը ստա­բա­նու­թյամբ ան­վա­նե­լով, որ­պես թե «մշա­կույ­թի տե­սակ», ինչ­պես որ այ­սօր Հա­յոց ո­րոշ իշ­խա­նա­վոր­ներ են գայ­թակղ­վել այդ ա­նել, թող ի­մա­նան, որ մար­դա­տյաց Սա­տա­նան իր գոր­ծու­նեու­թյան բարձ­րա­կետն է հա­մա­րում, երբ կա­րո­ղա­նում է Քրիս­տոս Աստ­ծուն չլ­սող­նե­րին, ան­խո­նարհ­նե­րին և ար­հա­մար­հող­նե­րին խա­բել, թե ին­քը իբր չկա, որ միամտ­վեն ժո­ղո­վուրդ­ներն ու խժռ­ման կեր դառ­նան նրա մար­դաս­պա­նու­թյան տա­րա­տե­սակ ո­րո­գայթ­նե­րին ու բե­րած դժ­բախ­տու­թյուն­նե­րին:
Երբ «Աստ­ծուց վախ ու­նե­նալն է ի­մաս­տու­թյուն հու­շում», Աստ­ծուց վախ չու­նե­ցո­ղին Սա­տա­նան հու­շում է միայն հի­մա­րու­թյուն­ներ և կամ` ճշ­մար­տու­թյա­նը նմա­նա­կող, կապ­կող և կոր­ծան­ման տա­նող ստեր:
Եվ «Ե­րա­նի պի­տի լի­նի ժա­մա­նա­կին հետ դար­ձող­նե­րի և չու­շա­ցող­նե­րի հա­մար»,-հու­շում է Կյան­քի Գիր­քը` Աստ­վա­ծա­շուն­չը:
Քրիս­տոս յու­րա­քան­չյու­րիս փր­կու­թյու­նը ան­հա­տա­կան դարձ­րեց. «Եւ ով իր խա­չը չի վերց­նում ու իմ յետևից չի գա­լիս, ինձ ար­ժա­նի չէ»,- հայ­տա­րա­րեց Նա: ՈՒս­տի և, որևէ մեկս մեր դի­մա­ցի­նին չենք կա­րող մե­ղադ­րել, երբ մեր բա­ժին Խա­չը ինք­ներս դեռ չենք վերց­րել` մեր փր­կու­թյան հա­մար: Քաջ լի­նենք` վերց­նե՛լ:
Հա­վե­լենք նաև, որ Սո­ֆյա-Ե­վա­յի մա­սին և մար­դու ստեղծ­ման աստ­վա­ծա­յին նպա­տա­կի, կարևոր աշ­խա­տու­թյուն` «Смысл творчества» է գրել ռուս նշա­նա­վոր մտա­ծող Նի­կո­լայ Բեր­դյաևը:

Աղբյուր՝ Irates.am

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Մաեստրո Տիգրան Մանսուրյանը նշում է 84 ամյակը

«Աստված իմ, ներողություն եմ խնդրում սենտիմենտալությանս համար, բայց ամենացանկալի...

«Դոմ Մոսկվի» կենտրոնում բացվել է Լենինգրադի ապաշրջափակման 80 ամյակին նվիրված ցուցահանդես

Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնում տեղի ունեցավ «Շրջափակում....

«Не запахло весной»․ Բուտիրկան Ա․Խաչատրյան համերգասրահում համերգ չի տա

Երևանում սպասվում է ռուսական  «Բուտիրկա» խմբի համերգը։ «Բուտիրկան» ռուսական շանսոնի...