Բակո Սահակյանը և Արման Սարգսյանը քննարկել են Արցախի և ՀՀ ոստիկանությունների համագործակցության հարցեր
29/11/2019 21:09

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Times.am: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանին:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, hանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության ոստիկանապետ Լեւոն Մնացականյանը, քննարկվել են հայկական երկու հանրապետությունների համապատասխան գերատեսչությունների փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում