ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու համար հետո պատասխան են տալու. Ծառուկյան
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու մասին օրենքի նախագծին ԲՀԿ-ն դեմ է քվեարկելու, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց համանուն խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:
«Եթե մարդուն փաստացի չեն կարողանում մեղադրել իր կատարած գործի անարդարության, իր լճացման համար, այլ առաջարկում են գումար վճարել, որ չաշխատելով այդ գումարից մարդ օգտվի, դա աբսուրդ է», – ասաց Ծառուկյանը՝ նշելով, որ եթե մարդ չի համապատասխանում տվյալ աշխատանքին, ապա նրան պետք է հեռացնել աշխատանքից, ոչ թե առաջարկեն թոշակի գնալ:
«Այդպիսի առաջարկ աշխարհում ընդունված չէ, չի կարելի», – հավելեց նա:
Դիտարկմանը, թե իշխող քաղաքական ուժը պնդում է, որ այդպես է լուծում ՍԴ-ում ստեղծված ծգնաժամը՝ Ծառուկյանը հակադարձեց.
«Թող մեզ ցույց տան, որ ճգնաժամ, լճացում կա, մենք համաձայնենք, բայց այդպիսի բան չկա: Առանց աշխատելու համ թոշակ են տալիս, համ աշխատավարձ: Մենք դրան կողմնակից չենք լինելու, կատարողներն էլ պիտի հասկանան, որ հետո պատասխան են տալու դրա համար: Մենք դեմ ենք քվեարկելու»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում