NASA-ն Զոհար և Հելգա անունները կրող «կին» մանեկեններ կուղարկի լուսին (Լուսանկարներ)

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Analitik.am: 2020 թվականին NASA-ն կին մանեկեններ կուղարկի լուսին, գրում է Space-ը: Պորտալի տեղեկություններով՝ դրանք ստեղծվել են կին տիեզերագնացների լուսնի վրա վայրէջք կատարելու նախապատրաստման շրջանակներում: Հաղորդվում է, որ մանեկեններին նույնիսկ անուններ են տրվել՝ «Զոհար» և «Հելգա»:
Մանեկեններից մեկը կունենա ճառագայթային պաշտպանության համար նախատեսված բաճկոն, որը հատուկ իգական սեռի համար է: Այսպիսով, գիտնականները ցանկանում են ստուգել, թե ինչպես ճառագայթումը կազդի տիեզերագնացների վրա թռիչքի ընթացքում և որքանով է արդյունավետ նոր բաճկոնը պաշտպանում: Մշակողները շեշտել են, որ հատկապես կանանց անհրաժեշտ է պաշտպանություն, քանի որ նրանց մարմինն ավելի շատ է ենթարկվում վտանգավոր ճառագայթման:
Մանեկենները կուղարկեն Orion տիեզերանավով: Նա կունենա երեք շաբաթ՝ լուսնի շուրջը թռչելու և վերադառնալու համար: Այս ամենը «Արտեմիդա 1» տիեզերական ծրագրի մի մասն է, որի հիմնական նպատակներն են լուսնի վրա «առաջին կնոջ և տղամարդու» վայրէջքը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում