Ավերիչ երկրաշարժից 31 տարի է անցել. Նիկոլ Փաշինյանը Սպիտակում է
07/12/2019 12:27

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Times.am:1988 թվականի ավերիչ երկրաշարժի տարելիցի կապակցությամբ աշխատանքային այցով Լոռու մարզում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը Լոռու մարզի Շիրակամուտ (Նալբանդ) համայնքում հարգանքի տուրք մատուցեց՝ ծաղիկներ խոնարհելով ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին:
Այնուհետև Նիկոլ Փաշինյանն այցելել Սպիտակ քաղաք` հարգանքի տուրք մատուցելու 1988 թվականի ավերիչ երկրաշարժից զոհվածների հուշարձաններին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում