Մոսկվայի օդանավակայաններում Իսրայելի շուրջ 50 քաղաքացու են ձերբակալել
18/12/2019 21:30
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Մոսկվայի «Դոմոդեդովո» և «Շերեմետևո» օդանավակայաններում ընդհանուր առմամբ Իսրայելի մոտ 50 քաղաքացի է ձերբակալվել: Այս մասին հայտնում է Коммерсантъ-ը՝ նշելով, որ Իսրայելի դեսպանատունը պարզաբանումներ է պահանջել Մոսկվայից ձերբակալության պատճառների վերաբերյալ:
Պարբերականի աղբյուրի հաղորդմամբ՝ ձերբակալության պատճառ է դարձել միգրացիոն օրենսդրության խախտումը: Աղբյուրի տվյալներով՝ ռուս սահմանապահները մուտքի արտոնագրեր են պահանջել իսրայելցիներից, թեև երկրների միջև ազատ վիզային ռեժիմ է գործում:
РИА Новости-ի տվյալներով՝ 40 իսրայելցի ձերբակալվել է «Դոմոդեդովոյում»:
Նշվում է, որ սա Իսրայելի քաղաքացիների հետ կապված առաջին դեպքը չէ ռուսական սահմանին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում