Արտյոմ Սմբատյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

Արտյոմ Սմբատյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արտյոմ Սմբատյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ:

Որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում:

Վարչապետի մեկ այլ որոշմամբ Լևոն Հակոբյանն ազատվել է առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում