Առանց Սուլեյմանիի ջանքերի, դուք Լոնդոնում այսօր անվտանգություն չէիք ունենա. Ռոհանին հեռախոսազրույց է ունեցել Բորիս Ջոնսոնի հետ
09/01/2020 20:03
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, Analitik.am: Իրանի նախագահ Հասան Ռոհանին Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում հորդորել է նրան չհետևել ԱՄՆ-ին և վերանայել իր դիրքորոշումը գեներալ Ղասեմ Սուլեյմանիի մահվան կապակցությամբ, ասվում է Իրանի նախագահի կայքում:
«Առանց նրա (Սուլեյմանիի) ջանքերի, դուք Լոնդոնում այսօր անվտանգություն չէիք ունենա»,- ասել է Իրանի նախագահը՝ քննադատելով Սուլեյմանիի սպանության վերաբերյալ բրիտանական կառավարության որոշ պաշտոնյաների հայտարարությունները։
Հետևեք մեզ նաև Telegram-ում