Հունաստանում նոր կառավարություն Է կազմվել
Նմանատիպ
Կառավարությունից «Դեմոկրատական ձախեր» ձախ կենտրոնամետ կուսակցության դուրս գալուց հետո Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասը Էական փոփոխություններ Է կատարել նախարարների կաբինետի կազմում: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին, ՊԱՍՕԿ սոցիալիստական կուսակցության առաջնորդ Էվանգելոս Վենիզելոսը նշանակվել Է փոխվարչապետ եւ արտաքին գործերի նախարար, իսկ արտգործնախարարության նախկին ղեկավար Դի միտրիս Ավրամոպուլոսը նշանակվել Է պաշտպանության նախարար: Նաեւ փոխարինվել են արդարադատության եւ վարչական բարեփոխումների նախարարները, կաբինետի կազմի մեջ են մտել ՊԱՍՕԿ կուսակցության նոր ներկայացուցիչներ:
Միեւնույն ժամանակ ֆինանսների նախարարության ղեկավար Յանիս Ստուռնարասը պահպանել Է իր պաշտոնը, չնայած այն բանին, որ նրա առաջարկած խիստ խնայողության միջոցառումները շարունակում են հարուցել բնակչության դժգոհությունը:
Հունաստանում քաղաքական ճգնաժամը սաստկացել Է այն բանից հետո, երբ կառավարությունը չկարողացավ համաձայնության գալ հանրային հեռուստատեսության ապագայի հարցի շուրջը, որը հունիսի 12-ին դադարեցրել Է իր հեռարձակումը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում