«Փաստ». ՌԴ–ում հետևում են ուշիուշով

«Փաստ». ՌԴ–ում հետևում են ուշիուշով

«Փաստ» թերթի տեղեկություններով՝ ռուսական ուժային կառույցներին կից աշխատող վերլուծական կենտրոններում հանձնարարություն է իջեցվել առավել հանգամանալից հետևել հայաստանյան քաղաքական դաշտում տեղի ունեցող զարգացումներին և կանխատեսել ՀՀ-ում առաջիկա 2-3 ամսվա հնարավոր ներքաղաքական զարգացումների սցենարները, ինչպես նաև այդ սցենարներին համապատասխան հնարավոր ներքաղաքական զարգացումներն ու վերադասավորումները:

Ռուսական շրջանակները փորձում են հստակ գնահատել ՀՀ արտաքին ու ներքին վեկտորների իրական հասցեատերերին և, ըստ այդմ, համապատասխան վերլուծություններ և եզրակացություններ անել:

Մոսկովյան մեր աղբյուրների փոխանցմամբ, հանձնարարություն է իջեցվել նաև ուսումնասիրել տարածաշրջանի վրա այդ զարգացումների հնարավոր ազդեցությունը՝ հաշվի առնելով հատկապես Արցախում սպասվող ընտրություններն ու Իրանում տեղի ունեցած աշխարհաքաղաքական գործընթացների ռիսկերը:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում