ԱՊԼ․ Էվերթոնը հաղթեց Քրիսթալ Փելասին

ԱՊԼ․ Էվերթոնը հաղթեց Քրիսթալ Փելասին

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ArmSport.am: Անգլիայի 26-րդ տուրի շրջանակում «Էվերթոնը» սեփական հարկի տակ ընդունել էր «Քրիսթալ Փելասին»։

«Իրիսները» 3-1 հաշվով առավելության հասան մրցակցի նկատմամբ։ Հանդիպման հաշիվը 18-րդ րոպեին բացեց տանտերերի հարձակվող Բերնարդը։ Երկրորդ կեսի մեկնարկում Քրիստիան Բենտեկեն հավասարեցրեց հաշիվը։

59-րդ րոպեին «Էվերթոնին» դարձյալ առաջ մղեց Ռիչարլիսոնը։ 88-րդ րոպեին վերջնական հաշիվը ձևակերպեց Դոմինիկ Քելվերթ-Լյուինը։

Այս արդյունքից հետո Կառլո Անչելոտիի թիմը վաստակած միավորների քանակը հասցնում է 36-ի ու բարձրանում 7-րդ հորիզոնական։

Հետևեք մեզ նաև Telegram-ում