ԱՄՆ-ում կյանքից հեռացել է բժշկության նոբելյան դափնեկիր Սթենլի Քոենը

ԱՄՆ-ում կյանքից հեռացել է բժշկության նոբելյան դափնեկիր Սթենլի Քոենը

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.am: ԱՄՆ-ում 97 տարեկան հասակում մահացել է բժշկության Նոբելյան դափնեկիր Սթենլի Քոենը: Այս մասին, gazeta.ru-ի փոխանցմամբ, հայտնել են Վանդերբիլտի համալսարանից:

Քոենը 1986-ին ստացել է Նոբելյան մրցանակ «Ֆիզիոլոգիա կամ բժշկություն» անվանակարգում։

Նշվում է, որ գիտնականը մահացել է ամերիկյան Նեշվիլ քաղաքում: Նա ուներ կին, երեք երեխա և երկու թոռ:

Քոենը ծնվել է 1922 թվականի նոյեմբերի 17-ին Բրուքլինում (Նյու Յորքի նահանգ): Նրա ծնողները հրեա գաղթականներ էին՝ Ռուսաստանից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում