Վենետիկում կառնավալ է

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, Irates.am: Դիմակահանդեսների և տպավորիչ երեկույթների սիրահարներն ամբողջ աշխարհից հավաքվել են Վենետիկի ամենամյա կառնավալին: 1966-ից ամենաուժեղ հեղեղումներից մի քանի ամիս անց քաղաքը վերադառնում է բուռն տուրիստական կյանքին: Պաճուճազարդ հագուստներով և Միջնադարի ոճով դիմակներով մարդիկ լցրել են Վենետիկի փողոցներն ու ջրանցքները: Փառատոնն անցկացվում Է Մեծ պահքի նախօրեին: Կառնավալի ավանդույթն սկիզբ է առել 11-րդ դարում: Արգելքների ու վերափոխումների երկար պատմությունից հետո 1979-ին կառավարությունը վերսկսեց կառնավալի ամենամյա անցկացումը, որին հավաքվում են կես միլիոնից ավելի զբոսաշրջիկներ: Այս տարվա կառնավալի թեման է՝ խաղ, սեր և խենթություն: Տոնը սկսվել է փետրվարի 9-ին ջրային շքերթով, որին հետևել են հազարավոր հանդիսականներ: Կառնավալը կշարունակվիմինչև փետրվարի 25-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում