Թայվանում 5,4 և 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկու երկրաշարժ է տեղի ունեցել
15/02/2020 17:06
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.am: Փետրվարի 15-ին Թայվանի արևելյան ափերին 5 րոպե տարբերությամբ երկու երկրաշարժ է տեղի ունեցել` 5,4 և 4,7 մագնիտուդ ուժգնությամբ: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը` հղում անելով Չինաստանի սեյսմիկ կենտրոնին:
Առաջին ցնցումը 5,4 մագնիտուդ ուժգնությամբ գրանցվել է տեղի ժամանակով 19:00-ին (Երևանի ժամանակով 15:00-ին) Հուալյան շրջանում, երկրորդը` 5 րոպե անց 4,7 մագնիտուդ ուժգնությամբ` նույն շրջանում: Երկու դեպքում էլ երկրաշարժերի էպիկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա:
ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը տեղեկացնում է, որ ցնցումների ուժգնությունը 5,7 մագնիտուդ է եղել:
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չկան:
Հետևեք մեզ նաև Telegram-ում