Զելենսկին սպառնացել է Չինաստանից տարհանված ուկրաինացիներին բնակեցնել պաշտոնյաների առանձնատներում
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ազգային անվտանգության ծառայության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ սպառնացել է Չինաստանից տարհանված ուկրաինացիներին անձամբ բերել այն քաղաքական գործիչների տներ, որոնք մարդկանց կոչ են անում թույլ չտալ մարդկանց տեղակայումը առողջարաններում: Այս մասին տեղեկացնում է korrespondent.net կայքը:
«Ես ուզում եմ դիմել մի քանի քաղաքական կուսակցությունների, որոնք կոչեր են անում մարդկանց: Մենք այս տեղեկատվությունը ստացել ենք իրավապահ մարմինների միջոցով: Դիմում են մարդկանց, տեղի բնակիչներին և հրահրում են փողոցներ փակել: Եթե դուք փողոցներ փակեք, մենք մեր բոլոր քաղաքացիներին կբերենք ձեր առանձնատները»,– ասել է Զելենսկին:
Նրա խոսքով՝ որոշ ԶԼՄ-ներ ապատեղեկատվություն են տարածել, որ Չինաստանից տարհանվածներին տանում են «մի տեղ, որտեղ ամեն ինչ պատրաստ չէ դրա համար»:
Ուկրաինայի նախագահը ընդգծել է, որ վիրուսային սպառնալիքի հետ կապված իրավիճակը վերահսկվում է:
Ուկրաինայում կարանտինի վայրը գաղտնի են պահում: Նշվում է, որ ծրագրվում է այնտեղ տեղավորել 100 ուկրաինացիների:
Հետևեք մեզ նաև Telegram-ում