Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանին տեղի ունեցած միջադեպից հետո հայտնել է զոհի մասին
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.am: Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանին տեղի ունեցած միջադեպից հետո հայտնել է զոհի մասին: Ինչպես հայտնում է minval.az կայքը, մահացել է սահմանապահ զինվոր Իբրահիմ Վելիևը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ Տավուշում հակառակորդը կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ և հայկական ԶՈՒ-ի պատասխան կրակից հետո ադրբեջանական կրակը դադարել է։
«Երեկ ադրբեջանական ԶՈւ-երի ստորաբաժանումները կրակ են բացել ՀՀ ԶՈւ-երի ստորաբաժանումների մարտական դիրքերի ուղղությամբ: Կրակից վիրավորվել է հայ զինծառայող, վիրավորումը թեթև է, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Հայկական ԶՈւ-երի ստորաբաժանումների պատասխան կրակից հետո ադրբեջանական կրակը դադարել է»,-գրել է նա:
Հիշեցնենք, որ Shamshyan.com-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ փետրվարի 23-ին ադրբեջանական կողմից կրակոցներ են արձակվել Տավուշի մարզի մի քանի բնակավայրերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ զինծառայող։
Ըստ կայքի՝ այսօր վաղ առավոտվանից հակառակորդն անկանոն կրակոցներ է արձակում Կոթի գյուղի ուղղությամբ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում