Ճապոնիայում մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը
25/02/2020 12:26
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.am:112 տարեկան հասակում Ճապոնիայում մահացել է Նիիգատա Տիտեցու Վատանաբեն, որը պաշտոնապես ճանաչվել էր Երկրի ամենատարեց տղամարդն այս ամսվա սկզբին ու գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում: Այս մասին գրում է Tass-ը։
Մոլորակի ամենատարեց մարդու կոչման նախորդ «սեփականատերը» նույնպես Ճապոնիայի բնակիչ էր․ 113 տարեկան Մասազո Նոնական, որը մահացավ անցյալ տարվա հունվարի 20-ին:
Ճապոնացիներն աշխարհում ամենաերկարակյացներն են։ Ճապոնացի է նաև աշխարհի ամենատարեց կինը, որը 117-ամյա Կանե Տանական է։
Հետևեք մեզ նաև Telegram-ում