Իտալիայում կորոնավիրուսից արդեն 10 մարդ է մահացել
25/02/2020 22:43
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, Aysor.am: Իտալիայի հյուսիսում կորոնավիրուսի բռնկման հետևանքով մահացել է ևս երեք մարդ, այդպիսով երկրում հիվանդության զոհերի թիվը հասել է 10-ի: Այդ մասին հաղորդում է ANSA-ն:
Վերջին մահացածների տարիքն 80 անց էր: Ըստ Իտալիայի իշխանությունների՝ փետրվարի 25-ի դրությամբ վիրուսով վարակվելու դեպքերի թիվը հասել է 322-ի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում