Էջմիածնի քաղաքապետի պարզաբանումը ադամանդե քարերով ոսկե մատանիների հետ կապված
26/02/2020 11:46
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, Times.am: Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ մեկնաբանելով «Փաստ» թերթի հրապարակումը՝ ադամանդե քարերով ոսկե մատանիներ գնելու մասին։
Նա նշել է, որ Էջմիածնի քաղաքապետարանն արդեն գնել է ադամանդե քարերով ոսկե մատանիներ և դրանք նվիրել է էջմիածնաբնակ նորապսակներին՝ սույն թվականի փետրվարի 13-ին՝ Տեառնընդառաջին նվիրված տոնակատարության շրջանակներում։
«Մատանիները ստացած զույգերը կփաստեն, որ դրանք ճոխ և թանկարժեք չեն. ավելի շատ ունեն սիմվոլիկ նշանակություն և փոքրիկ ուշադրություն են քաղաքապետարանի կողմից»,-գրել է նա՝ հավելելով, որ շարունակելու են աշխատել բաց ու թափանցիկ՝ ծառայելով քաղաքի բարեկեցությանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում