Երևանի փոքր կենտրոնում գործում է նոր և գերժամանակակից ավտոկայանատեղի
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, Vesti.am: Հյուսիսային Պողոտա 16/2 հասցեում գործում է նորաբաց երկհարկանի ստորգետնյա “Parking ЦУМ” ավտոկայանատեղին։
Նորարարական տեխնոլոգիաներով հագեցած ավտոկայանատեղին կառուցվել է Կենտրոն համայնքում կայանման խնդիրներից խուսափելու նպատակով։ Վերջինս ընդարձակ է, հարմարավետ, եվրոպական ստանդարտներին համապատասխան:
Ավտոկայանատեղիում գործում է վերջին տեխնոլոգիաներով հագեցած հակահրդեհային և օդափոխության համակարգ: Ավտոկայանատեղիում վճարումները կատարվում են տերմինալի միջոցով․ վճարման այս համակարգը առաջին անգամ է կիրառվում Հայաստանի Հանրապետությունում։ Համակարգը վերահսկվում է օպերատորների կողմից, ովքեր աշխատում են շուրջօրյա ռեժիմով։
Ավտոկայանատեղիիում գործում է նաև վերջին տեխնոլոգիաներով հագեցած ավտոլվացման կետ, այստեղ կատարվում են քիմմաքրման և փայլեցման աշխատանքներ:
Առկա է նաև սպասասրահ, որտեղ տեսախցիկների օգնությամբ կարող եք հետևել կատարվող աշխատանքին:
Մուտքը՝ Պուշկին փողոցից՝ Tiziano սրճարանի և Արարատ բանկի հարևանությամբ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում