Պուտինը եւ Էրդողանը պայմանավորվել են կարգավորել սիրիական ճգնաժամը
27/06/2013 15:44
Նմանատիպ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Սիրիայի իրադրությունը եւ պատրաստակամություն հայտնել՝ համակարգել գործողությունները սիրիական ճգնաժամը կարգավորելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 27-ին հաղորդել Է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Ղեկավարները կարծիքներ փոխանակեցին տարածաշրջանի, նախեւառաջ Սիրիայի իրադրության շուրջ: Երկուստեք պատրաստակամություն հայտնվեց համակարգել գործողությունները ի շահ ճգնաժամի քաղաքական կարգավորման: Կողմերը պայմանավորվեցին կանոնավոր շփումներ պահպանել»,-ասված Է հաղորդագրության մեջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում