Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհու եկամուտները շարունակում են աճել
28/06/2013 03:37
Նմանատիպ
Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհու եկամուտներն աճում են երկրորդ տարին անընդմեջ, հիմնականում նրա անշարժ գույքի հաշվին, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Թագուհու սեփականությունն են լոնդոնյան Ռիջենդ սթրիթը, Վինձորյան մեծ բնայգին, ինչպես նաեւ Մեծ Բրիտանիայի ծովափի մեծ մասը:
Եկող տարի թագուհին, ինչպես սպասվում է, կստանա 58 մլն դոլար, իսկ դա 5 տոկոս աճ է Է նշանակում: Այդ փողերը կօգտագործվեն թագավորական պալատների վերականգնման համար:
Թագուհու եկամուտների աճը տեղի է ունենում ռեցեսիան կանգնեցնելու նպատակով բրիտանական կաառվարության կողմից ձեռնարկվող ջանքերի պայմաններում: Հունիսի 26-ին իշխանությունները հայտարարել են բյուջեի տնտեսման նոր միջոցառումների մասին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում