Թրամփը կորոնավիրուսի ստուգում է անցել
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, Tert.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կորոնավիրուսի հայտնաբերման հետազոտություն է անցել: Ինչպես փոխանցում է CNN-ը, Թրամփն ասուլիսի ժամանակ նշել է, որ թեստը հանձնել է ուրբաթ գիշեր:
Ամերիկացի առաջնորդը հայտնել է, որ դեռ տեղեկություն չունի հետազոտության արդյունքներից, և որ ստուգումը, սովորաբար, 1-2 օր է տևում:
Սպիտակ տանը ասուլիսի մեկնարկից առաջ Թրամփը հայտնել է, որ մարմնի ջերմությունն էլ է չափել և պատասխանելով լրագրողների հարցին՝ ասել է, որ այն նորմալ է:
Նշվում է, որ Թրամփի վարչակազմը կարող է ընդլայնել եվրոպական երկրների հետ ճանապարհորդության արգելքը՝ Միացյալ Թագավորությանն այդ ցանկում ներառելու համար:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թրամփը հայտարարել էր եվրոպական երկրների հետ հաղորդակցությունը դադարեցնելու մասին՝ բացառությամբ Մեծ Բրիտանիայի:
Ըստ Ջոն Հոփքինսի համալսարանի գիտական կենտրոնի վերջին տվյալների՝ ողջ աշխարհում կորոնավիրոսի վարակակիրների թիվը գերազանցել է 150 000-ը, մահացել է 5614 մարդ, ապաքինվել է 72 060-ը: Վիրուսը տարածվել է ավելի քան 140 երկրում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում