Կառավարությունը փոփոխություն է արել արտակարգ դրության որոշման մեջ՝ ԶԼՄ-ների մասով

Կառավարությունը փոփոխություն է արել արտակարգ դրության որոշման մեջ՝ ԶԼՄ-ների մասով

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, Times.am: ՀՀ կառավարությունը մարտի 19-ին փոփոխություններ է կատարել 2020 թվականի մարտի 16-ին ընդունված «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» որոշման մեջ:

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» N 298-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 23-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «23. Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքներից դուրս նոր կորոնավիրուսային հիվանդության վարակման առկա և նոր դեպքերի, անձանց առողջական վիճակի, վարակի աղբյուրների, առկա կամ հնարավոր վարակակիր անձանց հետ շփված այլ անձանց շրջանակի, զննում (վարակի թեստավորում) անցնող անձանց և մեկուսացվածների քանակի, առողջապահության բնագավառում լիազոր մարմնի կողմից իրականացվող միջոցառումների և դրանց վերաբերող տվյալների, ինչպես նաև ակնհայտ խուճապի հանգեցնող կամ խուճապային իրադրություն ստեղծելու իրական վտանգ պարունակող տեղեկությունների վերաբերյալ հրապարակումների, տեղեկատվական նյութերի, հարցազրույցների, հաղորդումների (այսուհետ` հաղորդում) հրապարակային տարածումը, փոխանցումը, ներառյալ` ինտերնետային կայքերում և սոցիալական ցանցերում դրանց հրապարակումների ձևով, ֆիզիկական և իրավաբանական անձանց, այդ թվում` զանգվածային լրատվության միջոցների կողմից կատարվում է միայն պարետատան կողմից տրամադրված տեղեկատվությանը (այսուհետ` պաշտոնական տեղեկատվություն) հղում կատարելով:»

2) 25-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «25. Սույն գլխով սահմանված սահմանափակումները չեն կիրառվում՝ 1) պետական պաշտոնատար անձանց կողմից կատարված հաղորդումների կամ նրանց հաղորդումներին կատարված հղումների նկատմամբ. 2) օտարերկրյա պետությունների ղեկավարների, պետական մարմինների և (կամ) նրանց ներկայացուցիչների պաշտոնական կայքերին, սոցիալական ցանցերի պաշտոնական էջերին կատարված հղումների նկատմամբ.

3) Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված և (կամ) Հայաստանի Հանրապետության անդամակցությամբ միջազգային կազմակերպությունների պաշտոնական կայքերին, սոցիալական ցանցերի պաշտոնական էջերին կատարված հղումների նկատմամբ:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: Հիշեցնենք, որ նախկին որոշմամաբ լրատվամիջոցները չէին կարող միջազգային ԶԼՄ-ներին, օտարերկրյա պաշտոնյաներին եւ գերատեսչություններին հղում անելով տեղեկություններ հրապարակել կորոնավիրուսի մասին:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում