Մխիթարյան. «Ռոմայի» ֆուտբոլն ինձ հարմար է

Մխիթարյան. «Ռոմայի» ֆուտբոլն ինձ հարմար է

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, Aysor.amԼոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը վարձավճարով հանդես է գալիս իտալական «Ռոմայում», պատմել է այն մասին, թե ինչպես է իրեն զգում հռոմեական ակումբում, հայտնում է The Times-ը:

«Իտալիայում ես ինձ լավ եմ զգում: Մենք խաղում ենք այնպիսի ֆուտբոլ, որը ինձ հարմար է: Մենք փորձում ենք գնդակը միշտ վերահսկողության տակ պահել: Կյանքն արագ փոխվում է: Այսօր մեկ թիմում ես, իսկ վաղը՝ մյուսում: Չգիտեմ, թե ինչ կլինի ապագայում», – ասել է Մխիթարյանը:

Այս մրցաշրջանում հայ ֆուտբոլիստը մասնակցել է 17 հանդիպման՝ դառնալով վեց գոլի հեղինակ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում