ԵԽԽՎ զեկուցող․ Ապշած եմ Ադրբեջանի կառավարության կողմից կորոնավիրուսի պանդեմիայի խայտառակ շահագործումից
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, Panorama.am: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի հարցով համազեկուցողները վրդովված են կորոնավիրուսի պանդեմիայի հիմքով Ադրբեջանի կառավարության կողմից քաղաքական ճնշումների արդարացմամբ։ Այս մասին տեղեկանում ենք ԵԽԽՎ կայքից։
Զեկուցողներ Սուննա Ավարսդոթիրը (Իսլանդիա, SOC), Սըր Ռոջեր Գաեյլը (Միացյալ Թագավորություն, EC/DA) և Ստեֆան Շեննախը (Ավստրիա, SOC) նախօրեին հայտարարությամբ անդրադարձել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Նովրուզի տոնի ելույթին, որում առաջարկել է երկրի քաղաքական ընդդիմության «մեկուսացումը»՝ որպես պատասխան կորոնավիրուսային համաճարակի:
«Ես ապշած եմ և զարմացած՝ Ադրբեջանի կառավարության կողմից կորոնավիրուսի պանդեմիայի խայտառակ շահագործումից՝ երկրի ճնշված քաղաքական ընդդիմությանը ևս մեկ հարված հասցնելու համար», – ասել է Սըր Ռոջեր Գեյլը, հավելելով, որ «այն պահանջողները հավատում են, որ ցանկացած պետության ղեկավար չարաշահելու է առողջապահական արտակարգ իրավիճակները` իր ուժը խստացնելու համար։
Ստեֆան Շեննախը հայտարարել է, որ Ալիևի կողմից իր երկրի օրինական քաղաքական ընդդիմությանը որպես դավաճան նկարագրելու համար օգտագործվող լեզուն խորապես ոչ ժողովրդավարական է։
Ի պատասխան ընդդիմադիր քաղաքական գործիչ Թոֆիգ Յագուբլուի «խուլիգանության» համար ձերբակալության և կալանքի տակ պահելու՝ Սուննա Ավարսդոթիրն ասել է, որ իր տեղեկությունները վկայում են, որ գործը սարքված է և նա քաղաքական բանտարկյալ է։ Համազեկուցողը նշում է, որ Ադրբեջանի կառավարությունը սկսում է համակարգված քաղաքական բռնաճնշումների ևս մեկ փուլ, ինչը վատ կազդի երկրի ապագա դիրքի վրա Եվրոպայի խորհրդում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում