Ի տեր ննջեց Տ. Եղիշե ավագ քահանա Բաղրամյանը
26/03/2020 18:30
Նմանատիպ
Արմավիրի թեմի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է. «Խորը վշտով տեղեկացանք, որ 76 տ. հասակում իր կյանքի մահկանացուն կնքեց Արմավիրի թեմի Էջմիածնի Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևորական՝ Տ. Եղիշե ավագ քահանա Բաղրամյանը:
Արմավիրի թեմի առաջնորդ Տ. Սիոն արքեպս. Ադամյանի, թեմի հոգևոր դասի, վարչական կազմի ու մեր սիրելի հավատացյալների ցավակացությունները Բաղրամյան ընտանիքի անդամներին և հարազատներին»:
Տեղեկացնում ենք, որ Տ.Եղիշե ավագ քահանա Բաղրամյանի հոգեհանգստյան կարգը տեղի կունենա ս/թ մարտի 27-ին ժամը 18:00-ին Էջմիածնի Սբ.Աստվածածին եկեղեցում. Մարտի 28-ին ժամը 10:00 նույն եկեղեցում տեղի կունենա Սուրբ Պատարագ, կկատարվի Վերջին Օծում և Թաղման կարգ.
Աղբյուր՝ Ter-hambardzum.net
Հետևեք մեզ նաև Telegram-ում