Արտակ Շաբոյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Արցախ
Նմանատիպ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի պատվիրակությանը՝ կառույցի ղեկավար Արտակ Շաբոյանի գլխավորությամբ: Այս մասին հաղորդում են Արցախի Հանրապետության Նախագահի Աշխատակազմի Տեղեկատվության Գլխավոր Վարչությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են տնտեսական մրցակցության կարգավորման ոլորտում համագործակցության, փորձի փոխանակման հետ կապված հարցեր:
Երկուստեք նշվել է երկու հայկական պետությունների միջեւ այս ոլորտում համագործակցության խորացման անհրաժեշտությունը եւ դրա համար բոլոր հնարավորությունների առկայությունը:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Սպարտակ Թեւոսյանը, ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Լեւոն Մնացականյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում