Գերմանիայի կառավարությունը 50 միլիարդ եվրո է հատկացնում նկարիչներին
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, Panorama.am։ Գերմանիայի կառավարությունը 50 միլիարդ եվրո, որպես օգնության փաթեթ, կհատկացնի նկարիչներին և ստեղծագործական արդյունաբերությունների ներկայացուցիչներին։
«Նկարիչները ոչ միայն անփոխարինելի են, այլև կենսական անհրաժեշտություն, հատկապես հիմա։ Մշակութային հատվածում մեծամասնությունն ինքնազբաղված են, ովքեր ներկայումս ապրուստի խնդիրներ ունեն»,-artguide.com-ի հաղորդմամբ ասել է Գերմանիայի մշակույթի նախարար Մոնիկա Գրյուտերսը։
Նրա խոսքով, դաշնային կառավարությունը «լիովին գիտակցում է» ստեղծագործական արդյունաբերության կարևորությունը, և, հետևաբար, «օգնությունը կլինի արագ և բյուրոկրատիայի նվազագույն դրսևորումներով»:
Օժանդակությունը կտրամադրվի դրամաշնորհի ձևով, որոնք նախատեսված են հիմնական ծախսերը հոգալու, ինչպես նաև նկարիչների տարածքների ու ստուդիաների վարձույթի համար: Փաթեթի շրջանակում կտրամադրվեն նաև վարկեր, որոնք պետք է օգնեն կազմակերպություններին հաղթահարել ֆինանսական դժվարությունները:
Մոնիկա Գրյուտերսը կարծում է. «ստեղծագործողների ստեղծագործական քաջությունը կօգնի հաղթահարել ճգնաժամը: Մենք պետք է օգտագործենք յուրաքանչյուր հնարավորություն ապագայի համար լավ գործեր անելու համար»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում