Նախօրեին Ռուսաստանում հայուհի է մահացել. Նա հայտնի բժիշկ էր. «Московский комсомолец»
28/03/2020 14:52
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, Analitik.am: Նախօրեին Կոմմունարկայի հիվանդանոցում մահացել է 69-ամյա Արփիկ Հասրաթյանը: Այս մասին հայտնում է «Московский комсомолец»-ը:
Հայտնվում է, որ կինը հոսպիլացվել է իր բնակարանից: Այդ պահին նա ջերմություն է ունեցել ու դժվարությամբ է շնչել:
Նախնական տեղեկություններով, Հասրաթյանի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել:
Մահվան պատճառները ճշտվում են:
Արփիկ Հասրաթյանը բժշկական գիտությունների դոկտոր էր, պրոֆեսոր, վարակային հեպատիտի բուժման ոլորտում հայտնի մասնագետ, աշխատում էր Մոսկվայի համալսարաններից մեկում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում