Մոսկվայում ինքնամեկուսացման համընդհանուր ռեժիմ է սահմանվում. РИА Новости
30/03/2020 08:25
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, Tert.am: Մոսկվայում մարտի 30-ից ինքնամեկուսացման տնային ռեժիմ է սահմանվում ՌԴ մայրաքաղաքի բոլոր բնակիչների համար՝ անկախ տարիքից: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի կայքը:
«Վաղվանից սկսած ինքնամեկուսացման տնային ռեժիմ է սահմանվում Մոսկվայի բոլոր բնակիչների համար՝ անկախ տարիքից»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ բնակարանը լքել թույլատրվում է միայն շտապ բուժօգնության դիմելու, աշխատանքի մեկնելու, եթե տվյալ անձը ստիպված է գնալ աշխատանքի, մոտակա խանութից կամ դեղատնից գնումներ կատարելու և բնակության վայրից 100 մետր հեռավորությամբ ընտանի կենդանիներին զբոսանքի հանելու համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում