ՆԱՍԱ-ն հրապարակել է Յուպիտերի թարմ լուսանկարները (լուսանկարներ)
30/03/2020 15:02
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, Tert.am: ԱՄՆ օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության (ՆԱՍԱ) «Յունո» արբանյակին հաջողվել է անմահացնել Յուպիտեր մոլորակը, գրում է Intelligent Living-ը։
Արբանյակին հաջողվել է յուրաքանչյուր 53 օրը մեկ մոտ հեռավորության վրա լուսանկարել Արեգակնային համակարգի ամենամեծ մոլորակը և լուսանկարները Երկիր ուղարկել, գրում է աղբյուրը։
Ստորև ներկայացված լուսանկարներն արբանյակը ֆիքսել է վերջին վերահսկելի թռիչքի ժամանակ՝ դեկտեմբերի վերջին։
Կադրերում մոլորակի մակերևույթին նարնջագույն բիծ է երևում։ Դա մոլեգնող փոշու փոթորիկ է, որը շարունակվում է արդեն շուրջ 150 տարի և շարունակվելու է դեռ մի քանի տասնամյակ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում