Ընդդիմադիրներից որևէ մեկը չի մասնակցում ԱԺ արտահերթ նիստին. ՈՒՂԻՂ
31/03/2020 17:57
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, Analitik.am: Ազգային ժողովը կրկին արտահերթ նիստ է հրավիրել ու քննարկում է կեսօրին տապալված «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքներում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:
Նիստին մասնակցում են միայն իմքայլականները: Ընդդիմադիրները, որոնք ավելի վաղ միահամուռ ուժերով տապալեցին աղմկահարույց նախագծի ընդունումը, չեն ներկայացել նիստին: Փոխարենն ԱԺ նիստին մասնակցում է պարետը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում