Արցախում նախագահական ընտրություններ. մանրամասներ (թարմացվող)

Արցախում նախագահական ընտրություններ. մանրամասներ (թարմացվող)

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, Tert.am: 12:22  Արցախի ԿԸՀ ներկայացրել է նախագահական ընտրությունների արդյունքները, բացառությամբ Մարտակերտ քաղաքի:

Ըստ այդ տվյալների նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը հավաքել է 30257 ձայն կամ ընտրողների 39.5 %-ը, Մասիս Մայիլյանը՝ 16658 կամ 21.7 %-ը, Վիտալի Բալասայանը՝ 9478 ձայն կամ 7 %-ը:

Արցախի Հանրապետության նախագահական և խորհրդարանական ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող 76 հազար 471 քաղաքացի կամ 72,7%–ը։

Արցախի Ընտրական օրենսգրքի համաձայն՝ նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որին կողմ է քվեարկել բոլոր թեկնածուներին կողմ քվեարկած ընտրողների թվի կեսից ավելին: Եթե թեկնածուներից ոչ մեկ չի ստանում այդքան ձայն, ապա նշանակվում է ընտրությունների երկրորդ փուլ, որի ժամանակ հաղթում է այն թեկնածուն, որին կողմ են քվեարկում առավել թվով ընտրողներ:

Ըստ այս տվյալների՝ ստացվում է, որ կարող է կայանալ Արցախի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ, քանի որ ոչ մի թեկնածու չի ստացել անհրաժեշտ թվով քվե:

Ներկայացնում ենք ԿԸՀ կողմից ներկայացված տվյալները՝ Արցախի նախագահական ընտրությունների մասով․

Ներկայացնում ենք առաջին եռյակը․

Ստեփանակերտ քաղաք․

Արայիկ Հարությունյան՝ 11869 ձայն,

Մասիս Մայիլյան՝ 8455 ձայն,

Վիտալի Բալասանյան՝ 3959 ձայն։

Ասկերանի շրջան

Արայիկ Հարությունյան՝ 4445 ձայն,

Մասիս Մայիլյան՝ 1589

Վիտալի Բալասանյան՝ 2226

Հադրութի շրջան

Արայիկ Հարությունյան՝ 3610

Մասիս Մայիլյան՝ 1278

Վիտալի Բալասանյան՝ 890

Մարտունու շրջան

Արայիկ Հարությունյան՝ 6131 ձայն,

Մասիս Մայիլյան՝ 3178 ձայն,

Վիտալի Բալասանյան՝ 1378 ձայն:

Շահումյանի շրջան

Արայիկ Հարությունյան՝ 888 ձայն,

Մասիս Մայիլյան՝ 323 ձայն,

Վիտալի Բալասանյան՝ 200 ձայն։

Շուշիի շրջան

Արայիկ Հարությունյան՝ 1297 ձայն

Մասիս Մայիլյան՝ 684 ձայն

Վիտալի Բալասանյան՝ 543 ձայն

Քաշաթաղի շրջան

Արայիկ Հարությունյան՝ 2714 ձայն,

Մասիս Մայիլյան՝ 1048 ձայն,

Վիտալի Բալասանյան՝ 217 ձայն

Երևանի տեղամաս

Արայիկ Հարությունյան՝ 191 ձայն

Մասիս Մայիլյան՝ 103 ձայն,

Վիտալի Բալասանյան՝ 65 ձայն։

Հիշեցնենք, որ Արցախում նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար պայքարում էր 14 թեկնածու։ Նրանք են` Քրիստին Բալայանը, Վիտալի Բալասանյանը, Սերգեյ Ամիրյանը, Դավիթ Բաբայանը, Բելա Լալայանը, Արայիկ Հարությունյանը, Հայկ Խանումյանը, Դավիթ Իշխանյանը, Վահան Բադասյանը, Մասիս Մայիլյանը, Աշոտ Ղուլյանը, Ռուսլան Իսրայելյանը, Աշոտ Դադայանը և Մելսիկ Պողոսյանը։

09.30

Արցախում նախագահական ընտրությունների մշակված քվեաթերթիկների թիվը 60,061 է: Առաջատար երեք թեկնածուներից Արայիկ Հարությունյանն ստացել է ձայների 56.3%-ը, Մասիս Մայիլյանը՝ 27.8%-ը, իսկ Վիտալի Բալասանյանը՝ 14.9%-ը:

Հիշեցնենք, որ Արցախի Ընտրական օրենսգրքի համաձայն՝ նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որին կողմ է քվեարկել բոլոր թեկնածուներին կողմ քվեարկած ընտրողների թվի կեսից ավելին: Եթե թեկնածուներից ոչ մեկ չի ստանում այդքան ձայն, ապա նշանակվում է ընտրությունների երկրորդ փուլ, որի ժամանակ հաղթում է այն թեկնածուն, որին կողմ են քվեարկում առավել թվով ընտրողներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում