Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Քաթարի էմիրին ընտրվելու կապակցությամբ

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Քաթարի էմիր Շեյխ Թամիմ իբըն Համադ Ալ Թանին’ ընտրվելու կապակցությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին հաղորդում են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանից:

«Շնորհավորում են Ձերդ վսեմությանը Քաթարի էմիր ընտրվելու կապակցությամբ: Մաղթում ենք հաջողություն՝ երկրի բարգավաճման ու առաջադիմության առաջիկա գործունեության մեջ, որը սկիզբ է առել Ձեր վսեմաշուք հոր’ Շ? ?յխ Համադ իբըն Խալիֆա Ալ Թանիի օրոք, եւ վստահաբար պիտի շարունակվի շնորհիվ Ձեր ճիգերի ու փորձառության:

Ձեզ մաղթում ենք քաջառողջություն ու հաջողություն՝ Աստծո օրհնության ներքո»,- նշված է Կիլիկիո կաթողիկոսի ուղերձում:

Ասվում է նաեւ, որ բավական մեծ թվով հայեր են հաստատվել Քաթարում, ովքեր ամենայն սիրով, հպարտությամբ ու հավատարմությամբ իրենց նպաստն ունեն Քաթարի առավել ծաղկման ու բարգավաճման ծրագրերում ու աշխատանքներում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում