ԱՄՆ-ը ՌԴ-ից կորոնավիրուսի պայքարի համար անհրաժեշտ բժշկական ապրանքներ կգնի
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, Tert.am: Ամերիկայի Միացյալ Նահանգները մարտի 30-ին նախագահ Դոնալդ Թրամփի և նրա ռուս պաշտոնակից Վլադիմիր Պուտինի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցից հետո Ռուսաստանից նոր տեսակի կորոնավիրուսի պայքարի համար անհրաժեշտ բժշկական ապրանքներ է գնել: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարությունը։ Կրեմլում մինչ այդ արդեն հայտնել էին մարդասիրական օգնություն ուղարկելու մասին։
Գնված ապրանքների թվում եղել են արհեստական շնչառական համակարգեր և անհատական պաշտպանության միջոցներ։
Ռուսական ռազմական ինքնաթիռը մարդասիրական օգնությամբ Նյու Յորք է ժամանել ապրիլի 1-ին։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Մոսկվան հույս ունի, որ անհրաժեշտության դեպքում պատասխան օգնություն կստանա ԱՄՆ-ից։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորոնավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 936 204 դեպք, 47 249-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 194 578 մարդ։
Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 203 երկրում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում