ԵՄ-ն 51 միլիոն եվրո աջակցություն կտրամադրի Հայաստանին
02/04/2020 20:08
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, Analitik.am: Եվրոպական միությունը կանգնած է Հայաստանի կողքին, հայտնում են ՀՀ-ում ԵՄ դեսպանությունից։
Եվրոպական միությունը 51 միլիոն եվրո աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ կորոնավիրուսային համավարակի դեմ միասին պայքարելու նպատակով։
Այն ներառում է մասնավորապես՝ 18 մլն. եվրո նոր ֆոնդեր և ընթացիկ ֆոնդերից 33 մլն. եվրո վերաբաշխում՝ բժշկական սարքավորումների մատակարարման, բժշկական և լաբորատորիաների անձնակազմի համար դասընթացների կազմակերպման, ՓՄՁ-ներին և բիզնես հանրությանը ցուցաբերվող աջակցության, ինչպես նաև կորոնավիրուսային վարակի բռնկման հետևանքով տուժած անձանց սոցիալական և հումանիտար օգնության տրամադրման նպատակով:
Ավելին կհատկացվի տարածաշրջանային կարևոր բանկային գործիքների և ծրագրերի հետագա վերաբաշխման միջոցով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում