Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են
03/04/2020 13:49
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, Times.am: Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ վերջին օրերին սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր գրառումներ են կատարել Արցախում կորոնավիրուսի վարակի առկայության, տարածման, դրա թվի վերաբերյալ:
Արցախի Հանրապետության ոստիկանությունը, իրականացրած աշխատանքների արդյունքում, պարզել է, որ քաղաքացիները զուտ անհատական կարծիք են արտահայտել, այդ լուրերը փաստական որևէ հիմք չեն ունեցել, ըստ այդմ՝ չեն համապատասխանում իրականությանը: Արդյունքում, վերոնշյալ անձինք, կեղծ լուրերի տարածումից զերծ մնալու նպատակով, գրառումները հեռացրել են:
«Եվս մեկ անգամ կոչ ենք անում մեր քաղաքացիներին՝ կեղծ, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ չհրապարակել և հետևել պաշտոնական լրահոսին»,- հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում