81 տարեկանում մահացել է «Ain’t No Sunshine» հիթի հեղինակ և սոուլի աստղ Բիլ Ուիզերսը

81 տարեկանում մահացել է «Ain’t No Sunshine» հիթի հեղինակ և սոուլի աստղ Բիլ Ուիզերսը

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, Tert.am։ ԱՄՆ-ում սրտի հետ կապված խնդիրների պատճառով 81 տարեկանում կյանքից հեռացել է աֆրոամերիկացի հայտնի երգիչ, սոուլի աստղ Բիլ Ուիզերսը, գրում է The Guardian պարբերականը։

Համաշխարհային ճանաչում ստացած «Ain’t No Sunshine» երգի հեղինակի մահվան լուրը հաստատել է նրա ընտանիքը։

«Մենք դատարկվել ենք մեզ համար հավատարիմ ամուսնու և հոր կորստից։ Պոեզիայի և երաժշտության օգնությամբ աշխարհի հետ միավորվել փորձող միայնակ մի մարդ․․․նա անկեղծ էր խոսում մարդկանց հետ և նրանց մեկը մյուսին կապում»,- ասվում է երաժշտի հարազատների հայտարարության մեջ։

Ուիզերսը ծնվել է 1938 թվականի հուլիսի 4-ին։ Երաժշտությամբ նա զբաղվել է 30 տարեկանից հետո՝ միաժամանակ աշխատելով Լոս Անջելեսում գտնվող Boeing գործարանում։ Նրա ամենահայտնի երգերից են «Lean on Me», «Use Me», «Just the Two of Us», «Lovely Day» և «Grandma’s Hands» ստեղծագործությունները։ Աշխատանքների համար աֆրոամերիկացի Ուիզերսն արժանացել է 3 «Գրեմմի» երաժշտական մրցանակի։

 

 

 

 

ԼՐԱՀՈՍ
17:57 • 04/04
ՕՊԵԿ + գործարքի մասնակից երկրները հետաձգել են արտահերթ գագաթնաժողովը․ Reuters
17:50 • 04/04
Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 521-ի, վերջին մեկ օրում գրանցվել է 78 նոր դեպք․«ՌԻԱ Նովոստի»
youtube subscribe

17:19 • 04/04
Բոլսոնարուն այս կիրակի հայտարարել է ազգային ծոմի և աղոթքի օր՝ «Բրազիլիան չար համավարակից ազատելու համար»․ Reuters
17:06 • 04/04
Կորոնավիրուսով վարակված 3 պացիենտի տեղափոխող շտապօգնության մեքենայի վթարի հետևանքով նրանցից միայն 1-ի մոտ առկա են թեթև վնասվածքներ․ Ալինա Նիկողոսյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում