Ադրբեջանը պատմական որոշում է կայացրել
Նմանատիպ
Շահդենիզ կոնսորցիումի կողմից ադրբեջանական գազը Եվրոպա հասցնելու համար Տրանսադրիատիկ գազամուղի ընտրությունը պատմական որոշում է: Այդ մասին ասվում է ԵՄ էներգետիկ հարցերով հանձնակատար Գյունտեր Օտտինգերի հայտարարության մեջ:
Կարդացեք նաև’ Ադրբեջանը նախապատվությունը տվեց TAP գազամուղին
Իր խոսքերով երթուղու ընտրությունը նշանակում է, որ արդեն իսկ 2020թ-ից Եվրոպա տարեկան 10մլրդ. խորանարդ գազ կմատակարարվի: Նա նաև նշել է, որ 2009 թ-ի ուկրաինական ճգնաժամից հետո ԵՄ-ն ջանքեր է գործադրում բազմազաեցնելու գազամատակարարներին:
«Դա նշանակում է ուղիների, մատակարարների և գործընկերների բազմազանեցում: Այս ոլորտում շատ գործընկերների առկայությունը թույլ կտա Եվրոպային մոտ ապագայում ապահովել բավարար չափով գազ’ պահելով մրցակցության սկզբունքը»,-ասել է ԵՄ ահնձնակատարը:
Նա նաև հավելել է, որ սա համագործակցության միայն սկիզբն է և ապագայում հնարավոր է նաև Nabucco West -ի գործարկում:
- Կարդացեք նաև’Ադրբեջան-ԵՄ էներգետիկ համագործակցությունը հանգեցնելու է ոչ հայանպաստ դիրքորոշումների ավելացմանը