Արմեն Աշոտյանը հաջողություն մաղթեց Համաշխարհային ունիվերսիադա մեկնող ուսանող մարզիկներին
Նմանատիպ
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հուլիսի 1-ին ընդունեց Կազանում կայանալիք Համաշխարհային ունիվերսիադա մեկնող ուսանող մարզիկներին: «Այս տարվա մեր պատվիրակությունը թե քանակով եւ թե որակով աննախադեպ է: Վստահ եմ, որ մեր հավաքականը ջանք ու եռանդ չի խնայի ունիվերսիադային պատվով հանդես գալու համար»,-ասաց նախարարը: Արմեն Աշոտյանը նշեց, որ այն բոլոր մազրիկների նկատմամբ, ովքեր քննությունները դեռ չե? ? հանձնել, մեղմ մոտեցում կցուցաբերվի: «Շնորհավորում եմ, որ պատիվ ունեք Հայաստանի անունը ներկայացնելու 160 եւ ավելի երկրների շարքում»,-ասաց նա:
Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի փոխնախագահ, «Հայաստան» ՄՄ նախագահ Ռազմիկ Ստեփանյանի խոսքով’ Հայաստանն ունիվերսիադային կներկայանա 10 մարզաձեւերով: «Ամեն տարի ընդունող երկիրը մարզաձեւերի ցանկում ներառում է նաեւ լրացուցիչ մարզաձեւեր: Իսկ այս տարի ընտրված այդ մարզաձեւերը’ սամբոն, ծանրամարտն ու շախմատը, շատ նպաստավոր են Հայաստանի համար, քանի որ դրանք մեր երկրում զարգացած են»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ’ ասաց նա:
Ստեփանյանի խոսքով’ ունիվերսիադային Հայաստանը կներկայացնեն 59 բարձրակարգ մարզիկներ, որոնց թվում են նաեւ հունահռոմեական ոճի ըմբիշներ Արսեն Ջուլֆալակյանն ու Արթուր Ալեքսանյանը, գրոստմայստերներ Զավեն Անդրիասյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը: «Այս ունիվերսիադայից բավական մեծ ակնկալիքներ ունենք»,-ասաց նա:
Հուլիսի 6-17-ը Կազանում անցկացվելու է 27-րդ համաշխարհային ունիվերսիադան, որին Հայաստանի ուսանողական մարզական պատվիրակությունը մասնակցում է 1991 թվականից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում