Լուկաշենկոն պատրաստ է անձամբ բուժել կորոնավիրուսով վարակված պացիենտներին
07/04/2020 20:37
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, Analitik.am: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ պատրաստ է անձամբ գնալ և բուժել կորոնավիրուսով վարակված պացիենտներին: Այս մասին հայտնում է Լենտան:
Կառավարության նիստում Բելառուսի նախագահն ասել է, որ արդեն իսկ քննարկել է այս հարցն Առողջապահության նախարարության ղեկավարի հետ և ասել, որ անհրաժեշտության դեպքում նրանք երկուսով կգնան հիվանդանոցում աշխատելու, սակայն նախարարը պատասխանել է, որ դրա անհրաժեշտությունը չկա:
Լուկաշենկոն նշել է, որ պետությունը պետք է համաճարակը հաղթահարի «հանգիստ և գեղեցիկ», և շեշտել, որ իշխանությունները կանեն ամեն ինչ «յուրաքանչյուրին» փրկելու համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում